00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

© Sputnik / Asatur YesayantsГраждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
20 տարի առաջ ԱԺ–ում տեղի ունեցած ոճրագործությունն իրենց աչքերով տեսած լրագրողները չեն մոռանում արյան մեջ կորած պաշտոնյաներին, իսկ Ռուբիկ Հակոբյանը շատ լավ է հիշում Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցը, որը մի քիչ կոպիտ ստացվեց։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 1999թ–ի հոկտեմբերի 27-ին շուրջ 2 տասնյակ լրագրողներ, իրենց կամքից անկախ, դարձան 20-րդ դարի հայաստանյան պատմության ամենասարսափելի հանցագործության ականատեսը և մինչև այսօր էլ շատ լավ են հիշում ԱԺ–ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Նրանք իրենց տեսածն ու ապրումները պատմել են Sputnik Արմենիային։

Արմեն Ախիյանն այդ ժամանակ դեռ սկսնակ լրագրող էր, աշխատում էր «Առկա» լրատվական գործակալությունում, այդ օրը խորհրդարան էր եկել պատգամավորների ու կառավարության հարցուպատասխանը լուսաբանելու։

Այն պահին, երբ ահաբեկիչները ներխուժեցին դահլիճ, Արմենի ձայնագրիչը միացրած էր, ձայնագրում էր ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի խոսքը։

Հիշում է, որ առաջին կրակոցներից հետո ինքնապաշտպանական բնազդով թաքնվեցին դահլիճի նստարանների հետևում, իսկ լրագրողական բնազդը հուշեց չանջատել ձայնագրիչը։

«Չէինք հասկանում` ինչու են կրակում, ում են կրակում։ Այդ պահին միայն հասկանում էինք, որ ինչ–որ մարդիկ սպանում են վարչապետին, պատգամավորներին։ Նաև մտածում էի, թե ինչ է կատարվում դրսում, եթե զինված մարդիկ արդեն խորհրդարան են հասել։ Ու հասկանում էի, որ մենք շատ անպաշտպան ենք իրականում»,– պատմում է Արմենը։

Դահլիճում տարածված վառոդի հոտն արդեն 20 տարի Արմենի ենթագիտակցության մեջ միահյուսված է 99-ի հոկտեմբերի 27-ի հետ։

© Photo : Facebook / Armen AkhiyanԱրմեն Ախիյան
Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը - Sputnik Արմենիա
Արմեն Ախիյան

Ահաբեկիչներն այդ օրն առաջինը դահլիճից դուրս թողեցին հենց լրագրողներին ու ասացին. «Գնացեք, ժողովրդին բերեք, ասեք` հեղափոխություն է»։

ԱԺ–ից դուրս գալուց հետո լրագրողներին զարմացրեց փողոցներում տիրող անդորրը և այն, որ ԱԺ շենքից դուրս կյանքը շարունակվում է բնական հունով, մարդիկ անհոգ քայլում էին փողոցում, շտապում, տրանսպորտ նստում։ Նրանք, ովքեր հանրային ռադիոյի ուղիղ եթերում չէին լսել կրակոցները, նույնիսկ չգիտեին ԱԺ–ի պարիսպների ներսում կատարված սարսափելի հանցագործության մասին։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Բացի Հունանյանից, «27»–ի գործով ևս երկու դատապարտյալ ազատման դիմում են գրել

Զինված ուժերն այդ պահին դեռ խորհրդարան չէին բերվել։ Լրագրողներն էլ դեռ նոր պիտի հասնեին խմբագրություններ` աշխարհին հաղորդելու տեղի ունեցածի մասին։

«Նույնիսկ հիշում եմ, որ լրագրողների մի խմբով նստեցինք 53 համարի ավտոբուսը, գնացինք խմբագրություն»,– պատմում է Արմենը։

20 տարի անց էլ նա չի մոռացել այդ օրը ստացած մասնագիտական ամենակարևոր դասը։ Հիշում է, որ ներս վազեց խմբագրություն ու խմբագրին ասաց` վարչապետին սպանել են, պետք է շուտ լուր տալ։

«Խմբագիրն ասաց` վստա՞հ ես, որ սպանել են։ Ասացի` դե, ես տեսել եմ, որ նստարանին ընկած էր, արյուն էր հոսում։ Ասաց. «Կրկնում եմ հարցս` վստա՞հ ես, որ սպանված է։ Դու տեսել ես ծանր վիրավոր, բայց վստա՞հ ես, որ մահացել է»։ Ասացի` ոչ։ Նա էլ ասաց. «Դե, գրի որ վիրավորվել է` մինչև ճշտված տեղեկություն լինի, որ հրապարակենք։ Դա ինձ համար մեծ դաս էր. բոլորը շտապում էին առաջինը հայտնել, բայց նման դեպքերում շատ ավելի կարևոր է ստույգ տեղեկություն հայտնելը»,– պատմում է Ախիյանը։

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանն ուզում է դուրս գալ բանտից

«Ազատություն» ռադիոկայանի այն ժամանակվա թղթակից Ռուզաննա Խաչատրյանը նույնպես հիշում է, որ ինքնապաշտպանական բնազդով առաջնորդվելով` առաջին հերթին անջատեց բջջային հեռախոսի ձայնը` ահաբեկիչների ուշադրությունը չգրավելու համար։ Իսկ մասնագիտական պարտքը հուշեց` միացնել ձայնագրիչը, որն այդ պահին անջատված էր։

«Այսինքն` դու ինչքան էլ անջատվում ես, ինչքան էլ մտածում ես քո մասին, բայց լրագրողական կոճակը քո մեջ աշխատում է։ Ես տեսա, որ ձայնագրիչը «պաուզայի» վրա է, ու սկսեցի ձայնագրել։ Դռների շխկոցից հետո ամբողջական ձայնագրությունը ես ունեի, հետո տրամադրեցի նախաքննական մարմնին»,– հիշում է նա։

© Photo : Facebook / Ruzanna KhachatryanՌուզան Խաչատրյան
Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը - Sputnik Արմենիա
Ռուզան Խաչատրյան

ԱԺ–ում կատարվածի մասին առաջին տեղեկությունները Ռուզաննա Խաչատրյանը խմբագրությանը հայտնեց հեռախոսով, ԱԺ-ի դահլիճի նստարանների շարքերում թաքնված, շշուկով։

Դահլիճում տիրող վիճակը, Ռուզաննայի խոսքով, միաժամանակ և՛ ողբերգական էր, և՛ սարսափելի, և՛ անբացատրելի։ Ներկաներից շատերն ուղղակի հոգեբանական շոկի մեջ էին, իրենք էլ չէին գիտակցում, թե ինչ են անում։

Заключенный смотрит в окно. Архивное фото - Sputnik Արմենիա
Խելագարվե՞լ է արդյոք Կարեն Հունանյանը. ՔԿՀ պատասխանը

«Կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանին ասացին. «Դու խնդիր չունես, դու կարաս ֆռֆռաս։ Էդ խառը վիճակում, կրակոցները նոր էին լռել, վեր կացավ, սկսեց դահլիճում քայլել։ Ես զարմացած նայում էի, գետնին ամեն տեղ արյուն էր թափված։ Հանկարծ կռացավ, գետնից ինչ–որ բան վերցրեց, ասաց` էս ո՞ւմ գրիչն է»,– պատմում է լրագրողը։

Լրագրողներից մեկը, որ ճանաչել էր Նաիրի Հունանյանին, հանկարծ ոտքի կանգնեց ու ասաց. «Նաիրի, մենք քեզ ի՞նչ ենք արել, թող` լրագրողները գնան։ Հունանյանը բարձրացավ լրագրողների շարքերի մոտ, ասաց. «Գնացեք, ժողովրդին բերեք, ասեք` հեղափոխություն է»։

Դահլիճից դուրս գալուց առաջ Ռուզաննա Խաչատրյանը մի վերջին հայացք գցեց դահլիճի վրա։

«Ես այդ պահին դեռ չգիտեի, որ Դեմիրճյանին ու մյուսներին սպանել են։ Կարծում էի` իրենք էլ աթոռների հետևում պառկած են գետնին, որովհետև մի քանիսի ոտքերը տեսնում էի աթոռների շարքերի արանքում։ Ես նայեցի դահլիճին, կարծես փորձում էի հիշողությանս մեջ պահել այդ պատկերը` լուսանկարելու պես»,– հիշում է Ռուզաննան։

Բայց այդ տեսարանի ամենասարսափելի հատվածը ծանր վիրավորված պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն էր, որ գետնին ընկած` հայացքը հառել էր դահլիճից դուրս եկող լրագրողներին։

«Նրա ձանը մինչև հիմա էլ ականջներումս է,– ասում է Ռուզաննան,– ձեռքը շարժում էր, կարծես խնդրում էր, որ իրեն էլ տանենք, ոնց որ ասեր` դուք գնում եք, փրկվում եք, ինձ չեք տանում։ Ես օրերով աղոթում էի, որ նա ողջ մնա, որովհետև մեղավոր էի զգում։ Ես հասկացա, որ նա ողջ է, ուզում էի ասել` թողեք, մեզ հետ տանենք։ Բայց վախեցա, որ եթե իմանան` վիրավոր է, սպանեն։ Մենք չգիտեինք, թե ինչ նպատակ ունեին նրանք»։

Դահլիճից դուրս գալուց հետո Ռուզաննան մի քանի այլ գործընկերների հետ չշտապեց հեռանալ խորհրդարանի շենքից։

Այդ օրվա վերջին ռեպորտաժը նա հեռախոսով հաղորդեց ԱԺ–ի գրադարանից, որտեղ նրանց թաքցրել էր գրադարանավարուհին` տեսնելով միջանցքում շրջող լրագրողներին։

«Գրադարանից ես իմ նյութը հաղորդեցի։ Ինձ անընդհատ հարցնում էին` Վազգեն Սարգսյանը ո՞ղջ է։ Ես տեսել էի, որ Վազգեն Սարգսյանն անշարժ թեքված–ընկած էր կողքի վրա։ Եթե Անդրանիկ Մանուկյանը գոնե ձեռքը շարժում էր, Վազգեն Սարգսյանը ոչ մի շարժում չէր անում, ոնց որ քարացած լիներ։ Ես հոգուս խորքում համոզված էի, որ ողջ չէ։ Բայց մինչև վերջին պահը եթերում չասացի»,– պատմում է նա։

Լրագրողների հեռանալուց հետո պատգամավորները դեռ շարունակում էին պատանդառված մնալ։ Նաիրի Հունանյանը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից պահանջեց կապ հաստատել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ու նրան փոխանցել իրենց պահանջները։

© Sputnik / Karen Yepremyan Ռուբեն Հակոբյան
Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյան

«Նրանք հանդիպում էին պահանջում նախագահի հետ ու ինձ պարզ ասացին, որ եթե չի գալու հանդիպման, թող նկատի ունենա, որ այստեղից ոչ ոք ողջ դուրս չի գա, որովհետև համոզված էին, որ իրենց պատրաստվում են շտուրմով վերցնել»,– պատմում է նախկին պատգամավորը։

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ներս չեմ մտել. Մարուքյան

Քոչարյանին զանգահարելու համար Հակոբյանը դուրս եկավ դահլիճից ու գնաց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գրասենյակ։

«Միջանցքներում զինված մարդիկ կային` ատրճանակով, ավտոմատով, քաղաքացիական հագուստով, զինվորական հագուստով։ Իրավիճակն իսկապես շատ լարված էր, ու ամեն ինչ կարող էր լինել։ Ես գնացի, Քոչարյանին փոխանցեցի, ինչ որ ասել էին։ Անկեղծ ասած` մեր զրույցը մի քիչ կոպիտ ստացվեց. Քոչարյանն ասաց. «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ, մեզ մի զգուշացրեք»։ Ես էլ ասացի. «Մինչև դուք մտածեք, ամեն մի ուշացում կարող է ճակատագրական լինել»,– պատմում է Հակոբյանը։

Նա հիշում է նաև, որ ահաբեկիչները պարբերաբար զանգահարում էին ինչ–որ մարդկանց ու հարցնում. «Ժողովուրդը դեռ չի՞ հավաքվել»։

ԱԺ նիստերի դահլիճում այդ օրը պատանդ մնացած անձինք ազատ արձակվեցին միայն հոկտեմբերի 28-ի լուսադեմին, երբ ահաբեկիչները զենքերը վայր դրեցին ու հանձնվեցին։

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նաիրի Հունանյանի համար կա մի քանի սցենար. նախարար

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

Պաշտոնապես բացահայտված այս հանցագործությունն առ այսօր հանրության մեջ բազում հարցականներ է առաջացնում, որոնք դեռ պատասխան չունեն։

Փաշինյանն ասաց՝ երբ կարելի է վերսկսել «Հոկտեմբերի 27»-ի գործը

Լրահոս
0