ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Մինչև այս ամսվա վերջ եղանակը չի ցրտի։
Բարի լուրն իր Facebook-ի էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,–գրել է Սուրենյանը։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տվյալներով` հոկտեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 23-25-ը կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ: