00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Facebook–ը ջնջել է RT–ի հերթական էջը, որտեղ ընդամենը ռուսական խոհանոցի բաղադրատոմսեր էին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցСоциальная сеть "Фейсбук"
Социальная сеть Фейсбук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վսևոլոդ Պուլյան նշել է, որ սոցցանցային հարթակներն առաջիկայում կուժեղացնեն գրաքննությունը։ Դա կմատուցվի «ալգորիթմների բարելավման» և «թափանցիկության բարձրացման» անվան տակ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Facebook–ի ադմինիստրացիան հեռացրել է ռուսական խոհանոցի բաղադրատոմսերով` Russia Beyond–ի նախագծերից մեկի էջը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Russia Beyond–ի գլխավոր խմբագիր Վսևոլոդ Պուլյան։

«Facebook–ը հեռացրել է ռուսական խոհանոցի բաղադրատոմսերով և խավիարի, մայոնեզի լուսանկարներով մեր Russian Kitchen էջը։ Այնտեղ 40 հազար բաժանորդ կար»,–գրել է նա։

Պուլյայի խոսքով` ավելի վաղ բոլոր ադմինիստրատորներին հաղորդագրություն է եկել այն մասին, որ «նորությունների ժապավենում սահմանափակվել են ընկերության սթորիների ցուցադրումները», իսկ մի քանի օր անց բոլորին ծանուցում է եկել, որ թափանցիկությունը բարձրացնելու նպատակով էջի վրա նշվելու է ադմինների մեծ մասի բնակության վայրը։

Прохожая у магазина Xiaomi в Ереване - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. «լայքերի» քանակը թաքցնող Facebook-ն ու ծալվող սմարթֆոնի էժան տարբերակը

«Եվս մեկ օր անց ծանուցում է եկել, որ էջն արգելափակվել է։ Այսինքն, այն հասանելի է միայն ադմինների համար, հրապարակումներում այն չկա։ Մենք փորձեցինք պարզել, թե որն է խնդիրը։ Ինչպես միշտ, որևէ տեղ հստակ նշում չկա. էջում աղոտ ձևակերպում է` «գուցե դուք խախտել եք Facebook–ի կանոնները, սպամ եք տարածել կամ կոնտենտ գողացել»։ Կարող եք սեղմել «բողոք ներկայացնելու» կոճակը։ Լավ, ասենք`  ներկայացրինք»,–նշել է նա։

Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ

Ինչպես նշել է նախագծի գլխավոր խմբագիրը, մի քանի օրից «էջը պարզապես անհետացել է»։

«Առանց ծանուցումների, ամեն տեղից։ Ադմինների համար ևս։ Facebook Business Manager–ից էլ։ Տեխնիկական աջակցության մասնագետները լռում են, չաթերը` նույնպես, Facebook–ին հասանելիություն ստանալն անհնար է»,–ավելացրել է նա։

«Այ քեզ ուրախություն». Մարգարիտա Սիմոնյանի Facebook–ի էջը սխալմամբ է արգելափակվել 

Facebook–ը մայիսին հայտարարել էր շուրջ 100  էջ հեռացնելու մասին, որոնք իբրև թե կապված էին Ռուսաստանի հետ։

Հունվարին Facebook–ը հեռացրել էր շուրջ 500 էջ, այդ թվում` Sputnik գործակալության 7 էջ, հիշեցնում է RT–ն։

Լրահոս
0