00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. «լայքերի» քանակը թաքցնող Facebook-ն ու ծալվող սմարթֆոնի էժան տարբերակը

© Sputnik / Andranik GhazaryanПрохожая у магазина Xiaomi в Ереване
Прохожая у магазина Xiaomi в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավստրալիայում բնակվողների համար հանրահայտ սոցցանցն արդեն առաջվանը չէ, չինական ընկերությունը թողարկում է ականջակալներ, որոնք ոչնչով չեն զիջում Apple-ի արտադրանքին, բայց 3 անգամ էժան են, իսկ կորեական ընկերության շուրջ շշուկներ են պտտվում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ շատ շուտով մեր հետևորդներն ու ընկերները չեն տեսնելու՝ քանի ռեակցիա կամ «լայք» է հավաքել ֆեյսբուքյան մեր գրառումը, իսկ Xiaomi-ի նոր ականջակալներն ընդամենը 27000 դրամ արժեն։

Չկա «լայք», չկա դարդ

Բոլորդ էլ գիտեք, որ այսօր շատերը սոցցանցային կախվածություն ունեն։ Չեմ հերքի՝ ինձ մոտ նույնպես այդ «հիվանդության» ախտանիշները կան։ Մարդիկ անընդհատ թարմացնում են իրենց ֆեյսբուքյան էջը, որպեսզի տեսնեն՝ քանի հոգի «լայքեց», քանիսը «սրտիկեց», իսկ քանիսը նյարդայնացավ իրենց կատարած գրառման պատճառով։

Фестиваль пантомимы в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց

Facebook ընկերությունը ոնց որ թե որոշել է բուժել մարդկության այս «երիտասարդ» հիվանդությունը։ «Այ քեզ բան» նորություններին ուշադիր հետևողները կհիշեն` Sputnik Արմենիան արդեն հայտնել էր, որ ամերիկյան սոցցանցը որոշել է այլ անձանց մոտ ցույց չտալ, թե քանի «լայք» է հավաքել ձեր գրառումը։ Այսինքն, գրառումների «լայքերի» քանակը կերևա միայն ձեզ մոտ։

Այս պահի դրությամբ ընկերությունն իր այդ որոշումն արդեն փորձարկում է Ավստրալիայում։ Այս մասին հայտնում է endgadget-ը։

Կանաչ մայրցամաքում բնակվող օգտատերերը հայտնում են, որ ռեակցիաների և« լայքերի» քանակի տեսանելիությունը հասանելի է միայն գրառումը կատարած օգտատիրոջը։

Հիշենք, որ այս տարվա սկզբից նմանատիպ փորձարկում Facebook-ն անում է նաև իր մյուս սոցցանցի` Instagram-ի հարթակում։ Ընկերությունը կարծում է, որ երկու սոցցանցերի հետ կատարած թեստերի արդյունքները կտարբերվեն, քանի որ դրանց լսարաններն էլ են տարբեր։

Թե ինչ կտա սա Facebook–ին, դեռ հայտնի չէ, բայց հաստատ է, որ մեզնից շատերը կազատվեն «լայքերի» քանակին հետևելու հիվանդագին սովորույթից։

Նույն ձևով ծալվելու է, բայց ավելի էժան է «նստելու»

Երևի լսել եք Galaxy Fold ծալվող սմարթֆոնի մասին։ Նրանց համար, ովքեր առաջին անգամ լսեցին Fold-ի մասին, ապա հիշեցնեմ, որ դա Samsung-ի արտադրած սմարթֆոնն է, որի էկրանը ծալվում է։ Հիմնական առավելությունը հենց այս հնարավորությունն է, որի համար սմարթֆոնը գնահատվել է մոտավորապես 2000 դոլար։

Мужчина рассматривает телефон iPhone XS Max в магазине re:Store (28 сентября 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ Apple-ի «եռաչքանի» սմարթֆոնը մեմերի է վերածվել. լուսանկարներ

Վերջերս համացանցում շշուկներ են տարածվել, որ Samsung-ը պատրաստվում է թողարկել այս սմարթֆոնի` գրպանին ավելի հարմար տարբերակը, բայց թե ինչքան կարժենա ու առհասարակ կթողարկվի, թե ոչ, դեռ հստակ պարզ չէ։ Այս մասին հայտնում է sammobile-ը։

Ըստ որոշ տեղեկությունների` նոր սմարթֆոնն իր առաջնային մոդելից կտարբերվի հիշողության ծավալով՝ 512 ԳԲ-ի փոխարեն կունենա 256 ԳԲ ներքին հիշողություն։ Ինչպես նաև կնվազի օպերատիվ հիշողությունը։ Նոր սարքում նախկին 12ԳԲ ОЗУ-ի փոխարեն կտեղադրվի 8 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողություն։

Թողարկման պահին Galaxy Fold-ն իր անսովոր հնարավորության արդյունքում մեծ պահանջարկ ուներ, ու տեղեկություններ կան, որ սահմանափակ քանակության պատճառով ոմանք նույնիսկ 2,5 անգամ ավելի թանկ գնով են ձեռք բերել սմարթֆոնը։ Թեև ծալվող սմարթֆոնի հետ կապված պատմությունը մի քիչ երկարեց ու շատ ծամծմվեց, այդուհանդերձ հենց միայն այն փաստը, որ բավականին թանկ սմարթֆոները խանութներում պարզապես չեն մնում, հասկանալի է, որ պահանջարկը կա։ Այնպես որ եթե Samsung–ը դրանց էժան տարբերակն արտադրի, հաստատ լուրջ հաջողություն կունենա։ Ամեն դեպքում պետք է հիշեցնել, որ ծալվող սմարթֆոնի նույնիսկ թանկարժեք տարբերակը Հայաստան դեռ չի հասել։

Ականջակալդ բեր, ասեմ...

Բոլորն էլ սիրում են ժամանակակից և նորաոճ երևալ։ Իսկ այս պահի դրությամբ այդ երկու բնորոշումները ստանալու համար լավագույն միջոցներից մեկն անլար ականջակալ ունենալն է։ Խոշոր և նույնիսկ մանր ընկերություններին էլ նման թրենդ է պետք, որ իրար խանգարելով մեզ վաճառեն դեռևս նորաձև համարվող աքսեսուարը։

8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. Facebook-ը ճակատագրեր է կապելու, սպորտային բրենդը` իր ժամացույցը, իսկ ծալվող սմարթֆոնը «թռցրել» են

Երկաթը տաք-տաք ծեծելու հարցում մշտապես առաջատար Xiaomi ընկերությունը թողարկեց իր անլար ականջակալներ Mi AirDots Pro-ի երկրորդ սերունդը, որոնք արտաքնապես նման են Apple ընկերության AirPods ականջակալներին և ունեն նույն գործառույթները, բայց երեք անգամ էժան են։ Այս մասին տեղեկացել եմ weibo-ից։

Ականջակալները թեթև են, ընդամենը` 4,5 գրամ, մեկ լիցքավորումից հետո անդադար աշխատում են 4 ժամ, պատյանի միջոցով հնարավոր է դրանք լիցքավորել 3 անգամ։

Նորույթը նույնիսկ կարողանում է «կծած խնձորի» ականջակալի պես հասկանալ՝ երբ է օգտատերը սարքը հանում իր ականջից և այդ ժամանակ դադարեցնում է երաժշտությունը։

Չինաստանում ականջակալների վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին, գիննն էլ մոտավորապես 27 000 դրամ է։
Տեխնոլոգիական գիգանտների մրցակցության արդյունքում շահում ենք մենք ու գիտությունը։ Մնում է սպասել ամերիկացիների պատասխանին։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Amazon-ն առաջարկում է շփվել ակնոցի և մատանու միջոցով

Instagram-ն էլ կսևանա. «մթությունը» կխնայի մարտկոցի էներգիան

Samsung-ը ծաղրել է Huawei-ին

Լրահոս
0