ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԶՈՒ սպաների մի քանի տասնյակ ընտանիքներ նոր բնակարանների բանալիներ են ստացել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Տոնոյանը մասնակցել է Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում կառուցված նոր շենքերի բնակարանամուտի արարողությանը։
«Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում։ 28 բնակարան էլ` Սիսիանում»,– գրել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողների բնակապահովման պետական ծրագրեր է իրականացնում։
ՀՀ ԶՈՒ երկարամյա ծառայությունից հետո զինվորական կենսաթոշակի անցած զինվորականներին բնակարաններ գնելու կամ կառուցելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը ՊՆ–ն տրամադրում է բնակարանի գնման վկայագրեր։
Հաշմանդամ զինծառայողների իրավունքը վերականգնվեց. փոխհատուցում կստանան բոլորը
«Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրով հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում պետությունը վճարում է կանխավճարն ու սուբսիդավորում վարկի տոկոսադրույքների մի մասը։ Այս ծրագիրը հաշվարկված է տարեկան մինչև 500 զինծառայողի համար։
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են առավելագույնը 20 տարի ժամկետով, բնակարանի արժեքի 90 տոկոսի չափով, իսկ 10 տոկոս կանխավճարը տալիս է պետությունը։
7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. ինչպիսին է արդյունքը