ԵՐԵՎԱՆ 12 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 15-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 12-ի գիշերը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ։
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական փլեյլիստը
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +23-ից +25, երեկոյան` +18-ից +20, գիշերը` +14-ից +16 աստիճան տաքություն։