00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր հերոսները» մրցույթը. աշակերտները գրել են Ազնավուրի, Սպիտակի և վետերան ուսուցչի մասին

© Sputnik / Андрей КленинЗанятия с детьми в "Артеке"
Занятия с детьми в Артеке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեր հերոսները» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում են երեք դպրոցականներ Երևանից ու Գյումրիից։

Ալեքսեյ Ստեֆանով, ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. «Մեր հերոսները» միջազգային մրցույթի կազմկոմիտեն հայտարարել է հաղթողների անունները։ Իրենց աշխատանքները ժյուրիի դատին են հանձնել 7-10–րդ դասարանների ավելի քան 13 հազար աշակերտներ։ Եզրափակիչ են անցել 11 երկրների` 34 ավագ դպրոցականների աշխատանքներ։ Նրանք բոլորը հրավիրված են «Արտեկ» մանկական ճամբարի 12–րդ հերթափոխին, որը կանցկացվի հոկտեմբերի 16–ից նոյեմբերի 7–ը։

Школа. Ученики - Sputnik Արմենիա
ԼՂՀ օմբուդսմենը դպրոցական շարադրությունների մրցույթ է հայտարարել

Հայաստանից Ղրիմ կմեկնեն Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտուհի Իռեն Գրիգորյանը, Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտուհի Էլլադա Մարուքյանը և Գյումրու Պուշկինի անվան թիվ 6 դպրոցի 14–ամյա աշակերտ Գոռ Հարությունյանը։

Իռեն Գրիգորյանն իր աշխատանքը նվիրել է աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Շառլ Ազնավուրին։

«Յուրաքանչյուրն ունի իր հերոսը։ Մարդիկ, որոնք հարստացնում են մեր կյանքն իրենց սխրանքներով, ստեղծագործություններով, ուղղակի բարի գործերով, նրանք կարող են լինել պատմական դեմքեր, Հայրենական մեծ պատերազմի հերոսներ, հասարակ բանվորներ, գյուղացիներ, իրենց երկիրը, ժողովրդին սիրող մարդիկ։ Բայց կան անհատներ, որոնք ծնվում են աշխարհին ուրախություն և երջանկություն պարգևելու, մեր կյանքն ավելի վառ ու հետաքրքիր դարձնելու համար։ Շառլ Ազնավուրն այդպիսին էր»,– գրել է նա։

Նա ուշադրություն է դարձրել նրան, որ Ֆրանսիայի, Շվեյցարիայի ու Հայաստանի քաղաքացիությունից բացի 1940–ականների կեսին Ազնավուրին շնորհվել է նաև ԽՍՀՄ քաղաքացիություն։

Карина Игнатян - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Էլլադա Մանուկյանը պատմել է ռուսաց լեզվի ուսուցիչ Գրիգորի Սամվելյանի մասին, որը 1941թ–ին ավարտական երեկոյից անմիջապես հետո որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ, դարձել ջոկատի հրամանատար, որը գրեթե ամբողջությամբ կազմված է եղել 9-10–րդ դասարանների իր աշակերտներից։ Նրանք իրենց ուսուցչից հետո նույնպես կամավոր են գրվել։ Սամվելյանն անցել է ամբողջ պատերազմը, երկու անգամ վիրավորվել, արդյունքում ձեռք բերել 2–րդ խմբի հաշմանդամություն և Հայաստան վերադառնալով, կրկին դարձել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։

Իսկ Գոռ Հարությունյանը հպարտանում է ռուսաստանցի Աշխեն Բարսեղյանով, որը 1988թ–ին, լինելով առաջին կուրսի ուսանողուհի, որպես կամավոր մեկնել է Սպիտակ` երկրաշարժի հետևանքով տուժածներին օգնելու։

«Ջոկատը, որի մեջ մտել է Աշխենը, 21 օր գրեթե անմարդկային պայմաններում է ապրել, ցուրտ ձմռանը 21 օր մնացել է անքուն, առանց լոգանքի` մոռանալով տան մասին, 21 օր եղել է նրանց հետ, ովքեր հասկանում են միմյանց...», – գրել է Գոռը։

«Մեր հերոսները» մրցույթը կազմակերպել են Ռոսհամագործակցությունը և «Միասին գործենք» շարժումը։ Եզրափակիչը տեղի կունենա Ղրիմում նոյեմբերի 4–ին` «Արտեկ» մանկական ճամբարում։

Լրահոս
0