00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂՀ օմբուդսմենը դպրոցական շարադրությունների մրցույթ է հայտարարել

© Sputnik / Aram NersesyanШкола. Ученики
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց և ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` «Արցախի անկախության 25-ամյակը և մարդու հիմնարար իրավունքները» թեմայով:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Պաշտպանն ընդգծել է, որ Արցախի քաղաքացիների նոր սերունդը պետք է միշտ հիշի այն զրկանքները, որոնց գիտակցաբար գնացել է 25 տարի առաջ Անկախությունը հռչակած և պաշտպանած ավագ սերունդը, և որ եկել է նոր սերնդի հերթը սեփական աշխատանքով ամրապնդելու հայրենի պետականությունը:

Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու համար, նախ, պետք է գիտակցել դրանց կարևորությունը` որպես պետականակերտ գործոն, իսկ որպես իրավունքի ոլորտում հանրային գիտակցության իր պատկերացրած ուղենիշ` համարել է այն վիճակը, երբ յուրաքանչյուր քաղաքացու համար մյուս քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքը նույնքան կարևոր է, որքան սեփական իրավունքների նկատմամբ հարգանքը: Պաշտպանը ներկաներին կոչ է արել մտածել այդ ուղղությամբ և հետևություններ կատարել:

Հանդիպման ավարտին Մելիքյանը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ` «Ինչու՞ են մարդու իրավունքները կարևոր» խորագրով, որին կարող են մասնակցել Արցախի միջնակարգ դպրոցների ավագ դասարանների և ավագ դպրոցների բոլոր աշակերտները: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2016թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:

Շարադրությունները կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հանրային գործիչներ, իսկ հանձնաժողովը նախագահելու է Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Լավագույն շարադրությունների համար սահմանվելու են արժեքավոր մրցանակներ: Աշխատանքները կարող են էլեկտրոնային կամ թղթային ձևով ներկայացվել ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմ` մինչև նոյեմբերի 1-ը, իսկ մրցույթի անցկացման մյուս պայմանները կհրապարակվեն լրացուցիչ: 

Լրահոս
0