ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանը։ Այս մասին հայտնում է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը։
«Երգի միջազգային մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը "Colours Of Your Dream" երգով»,–գրում է կայքը։
Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչն են, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը։
Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինան ստացավ 138 միավոր։ ⠀
Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով: ⠀
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանում:
«Ո՞նց եք, ախպերներ». երգիչ Tyom-ը Comedy Club–ի մասնակցին սովորեցրել է հայերեն խոսել
2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանն իր «L.E.V.O.N․» երգով։ Նա զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։
Կարինեն 12 տարեկան է և երգում է 6 տարեկանից։ Նա, բացի երգելուց, սիրում է հիփ–հոփ պարել, ինչպես նաև նկարչությամբ զբաղվել։ Կարինեն 2017–ին մասնացել է «Ձայնը. երեխաներ» 4–րդ մրցույթին։ Իսկ այս տարվա ամռանը մասնակցել է «Նոր ալիք» փառատոնին։