00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տարիներով թալանել են մարդկանց». ՄԻՊ–ն առաջարկում է վերանայել ունեցվածքն օտարելու օրենքը

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен РА Арман Татоян
Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օմբուդսմանն առաջարկում է իրական փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին, որոնք ժամանակին կոպեկների դիմաց զրկվել են օթևանից։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել։ Այս մասին «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Журналисты перед началом пресс-конференции второго президента Армении Роберта Кочаряна (14 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Աչքալուսա՞նք», թե՞ «սև թուղթ». ԶԼՄ–ներ vs իշխանություն «տարածքային վեճը» թափ է հավաքում

Նա նշեց, որ քաղաքացիական իրավունքների խախտումները Հայաստանում շարունակական բնույթ են կրել, և օրենքը պետք է վերանայվի` ապագայում դա կանխելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջում քաղաքապետից ու նախարարից

Թաթոյանի խոսքով` 2000թ.–ից քաղաքացիների գույքն օտարվել է գործադիր իշխանության որոշմամբ` անհավասար պայմաններ ստեղծելով դատավարությունների ընթացքում։  Ինչպես նշեց օմբուդսմանը, մասնավորապես, խոսքը Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքի մասին է։

«Երևանի բարեկարգման պատրվակով տեղի է ունեցել ունեցվածքի անօրինական և անընդունելի վերաբաժանում։ Քաղաքացիները զրկվել են իրենց տներից, որոշ ձեռնարկատերեր գերշահույթ են ստացել, իսկ ոմանք տարբեր տարածքների տեր են դարձել քաղաքի կենտրոնում», – նշեց Թաթոյանը։

Նա հավելեց, որ քաղաքացիները ոչ միայն արժանի փոխհատուցում չեն ստացել, այլ նաև հաճախ մնացել են առանց տանիքի` դառնալով չքավոր։ Թաթոյանը նշեց, որ պետությունը ոչ միայն չի պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ, հակառակը, ոտնահարել է` միակողմանի կարգով ընդունելով որոշումներ, որոնք ձեռնտու են կապալառուներին։

Թաթոյանը նաև ուշադրություն դարձրեց քաղաքացիական իրավունքների` այլ աղաղակող խախտումների` հիշեցնելով, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում օտարման գործընթացը տեղի է ունեցել առանց հասարակական լսումների և քաղաքացիներին ուղղակի կանգնեցրել են փաստի առաջ։

«Արամի, Ֆիրդուսի, Բուզանդի, Հանրապետության և Խանջյան փողոցներում, ինչպես նաև Կոնդում ապրած քաղաքացիների սեփականության օտարումը տեղի է ունեցել օրենքի խախտումներով։ Հետևաբար, անհրաժեշտ է վերանայել օրենքը` դրան հակադարձ ուժ տալու և տուժած քաղաքացիներին արժանի փոխհատուցում տրամադրելու համար», – ասաց նա։

Նշենք, որ կառավարության` 2000թ.–ի նոյեմբերի 25–ի որոշմամբ և դրան հետևած սեփականության օտարման և կառուցապատման մասին որոշումներով` Հայաստանում սկսվել է քաղաքացիներին սեփականությունից զրկելու գործընթացը։

Թոշակառուից ապօրինի գումար են պահանջել. միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանը

«Հանրային գերակա շահի» պատրվակով քաղաքացիների ունեցվածքի օտարումը նախապատրաստման, գնահատման, բողոքարկման և հարկադիր կատարման փուլերում իրականացվել է բազմաթիվ իրավախախտումներով, որոնք արձանագրվել են օմբուդսմանի, անկախ լրագրողների և իրավապաշտպանների կողմից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում։

Լրահոս
0