00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աչքալուսա՞նք», թե՞ «սև թուղթ». ԶԼՄ–ներ vs իշխանություն «տարածքային վեճը» թափ է հավաքում

© Sputnik / Asatur YesayantsЖурналисты перед началом пресс-конференции второго президента Армении Роберта Кочаряна (14 августа 2018). Еревaн
Журналисты перед началом пресс-конференции второго президента Армении Роберта Кочаряна (14 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի՞թե իշխանության ներկայացուցիչների մտքով չէր անցնում, որ իրենց գործողությունները կամ նման գործողության մտադրությունը կարող է «հետադարձ հարվածով» խփել իրենց: Մի՞թե անցյալի փորձը ոչինչ չի հուշում:

Մի շարք լրատվամիջոցներ, որոնց խմբագրությունները գտնվում են Իսահակյան 28-ում, Բուզանդի 1/3-ում և Արշակունյաց 2-ում (Մամուլի շենքը), Երևանի քաղաքապետարանից օրերս «աչքալուսանք»-ծանուցումներ են ստացել, որոնցից բխում է, որ մինչ այժմ անհատույց հիմունքներով տվյալ տարածքները զբաղեցնելու վերաբերյալ եղած պայմանագրերը վերանայվելու են: Ավելին, հնարավոր է, որ ծանուցումը ստանալու պահից մեկ ամիս անց, հնգօրյա ժամկետում հարկադրված լինեն ազատել զբաղեցրած տարածքները:

Сатик Сейранян - Sputnik Արմենիա
Սաթիկ Սեյրանյանը մեղադրում է Փաշինյանին` ԶԼՄ–ներին ճնշելու մեջ

Այդ ծանուցագրերն արդեն մեր գործընկերները բնորոշել են «սև թուղթ»: Չնայած Երևանի քաղաքապետարանի, նաև պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչները փորձեցին հավելյալ պարզաբանումներով մեղմել ծավալվող սկանդալը` նշելով, թե ծանուցումները չեն ենթադրում պարտադիր վտարում այդ տարածքներից, որ խոսքը առհասարակ վարձակալության պայմանները հստակեցնելու, հավասար կամ միանման մոտեցում դրսևորելու մասին է, որ եկող շաբաթ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կքննարկեն այդ խնդիրները: Այսինքն, իշխանության ներկայացուցիչների մատուցմամբ, առանձնապես աղմուկի և անհանգստանալու առիթ կարծես թե չկա:

Չկա՞:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու ծանուցված մի շարք լրատվամիջոցների ղեկավարներն ասուլիսում արած հայտարարություններով ընդգծեցին, թե անհանգստանալու և մտահոգվելու հատկապես ինչ առիթներ կան:

Ժուռնալիստների միության նախագահի կարծիքով, տեղի ունեցողը արտացոլում է նույն ձեռագիրը, որ գործող իշխանությունները որդեգրել են քննադատական խոսքի նկատմամբ: Ու հիշյալ ծանուցումները ստացած լրատվամիջոցների շարքում հիմնականում իշխանություններին քննադատողներին են: «Սա քայլ է, որով ասում են լրատվամիջոցներին՝ իշխանական դաշտ եկեք կամ դադարեցրեք գործել,-նկատեց Սաթիկ Սեյրանյանը հիշյալ ասուլիսում, ապա նաև հավելեց, –սա Հայկ Մարությանի որոշումը չէ: Կարծում եմ` վարչապետի կողմից իջեցված հրահանգ է»:

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջում քաղաքապետից ու նախարարից

Իսկ ուրիշ ի՞նչ կարծել: Եթե իշխանության մարմինները պատրաստվում են կատարել քայլ, որը կարող է վատացնել իրենցից կախում չունեցող լրատվամիջոցի տնտեսական վիճակը, շենքային պայմաններն ու գործունեությունը, ապա ուրիշ ի՞նչ ենթադրես կամ կարծես:

Որքան էլ այժմ պաշտոնյա պատասխանատուները հավաստիացնում են, թե տվյալ հասցեներում եղած բոլոր վարձակալներին են նման գրություններ ուղարկվել, այսինքն՝ ոչ միայն լրատվամիջոցներին, անհասկանալի է մնում այն «աննշան մանրուքը», թե ի՞նչն էր խանգարում նախապես քննարկել հարցը լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Մի՞թե իշխանության ներկայացուցիչների մտքով չէր անցնում, որ իրենց գործողությունները կամ նման գործողության մտադրությունը կարող է «հետադարձ հարվածով» խփել իրենց: Մի՞թե անցյալի փորձը ոչինչ չի հուշում:

Ի դեպ, անցյալի հետ կապված, պետք է նկատել այն, որ տվյալ տարածքները անհատույց վարձակալության հիմունքներով լրատվամիջոցներին տրամադրվել են չորս, հինգ, անգամ՝ 10 տարի առաջ: Հասկանալի է՝ նախորդ իշխանությունների օրոք ու նախքան անցյալ տարվա ապրիլյան «թավշյա հեղափոխությունը»: Սակայն պետք է ընդգծել և այն, որ այդ տարածքների տրամադրմամբ լրատվամիջոցների առջև ինչ-որ այլ պայմաններ, այսպես ասենք՝ բարեհաճ վերաբերմունքի, իշխանություններին «քաղցր աչքով նայելու» խնդիրներ չեն դրվել: Դրա ամենից ցայտուն վկայությունը հենց «ծանուցված» լրատվամիջոցներից շատերի՝ տարիների գործունեությունն ու հրապարակումներն են:

Սկզբունքորեն, սա պետական մոտեցման հարց է: Կամ հարցը պետական մոտեցումն է, որը պետք է տարբերվի իշխանության վերաբերմունք ասվածից:

Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանության մեջ կարծիքը փոխե՞լ է. Մարուքյանը հիշեցրել է ընդդիմադիր Փաշինյանի տեսակետը

Ո՞րն է այն: Պետական մոտեցումն այն է, օրինակ, որ ապահովվեն որոշակի պայմաններ՝ խոսքի ու մամուլի ազատության իրացման համար: Տվյալ դեպքում, եթե խորը մտածես, պետական մարմինների կողմից տրամադրվել է շենքային տարածք: Անհատույց օգտագործման է տրամադրվել: Դա, եթե կուզեք, որոշակի տնտեսական աջակցություն է, քանզի ցանկացած լրատվամիջոցի թույլ է տալիս ու թույլ է տվել վարձակալության վրա խնայած միջոցներն ուղղել լրատվամիջոցի այլ խնդիրների լուծմանը: Այսինքն, դա լրատվամիջոցների կայացմանը այդ չափով նպաստելու քայլ կարելի է դիտել նաև: Սահմանադրորեն ամրագրված բազմակարծության, խոսքի ու մամուլի ազատության հիմնարար սկզբունքի ապահովմանը նպաստող քայլ:

Իսկ «իշխանության վերաբերմունք» ասվածն այն է, որ լրատվամիջոցները դրվում են այնպիսի պայմաններում, որոնք ենթադրում են կա՛մ իշխանության գործունեության նկատմամբ ունեցած խիստ դիրքորոշման վերանայում-մեղմացում, կա՛մ գործունեության դադարեցում: Նման «վերաբերմունքը», ի լրումն ամենի, հանրագումարում հարվածում է պետությանը: Ի դեպ, պետական մոտեցման հիմքում երկրի ու հանրության շահերն են, «իշխանական վերաբերմունքի» հիմքում՝ մարդկանց որոշակի խմբի, իշխող այս կամ այն անհատի անձնական ու քաղաքական շահերը:

Լրահոս
0