ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ձերբակալվել է կնոջը ծեծի ենթարկելու համար։ Այդ մասին հաղորդում է TMZ–ը։
Ինչպես հաղորդում է պարբերականը, ընտանեկան վեճի ժամանակ բռնցքամարտիկը կոպիտ բռնել է կնոջ ձեռքը և հարվածել նրա դեմքին։ Կնոջը հաջողվել է փախչել տնից, իսկ ավելի ուշ ոստիկանները կնոջ ձեռքին կապտուկներ և քթի վնասվածք են արձանագրել։
Մարտիրոսյանը ձերբակալված է։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնություն կիրառելու համար։
«Սարսափ» մականունով բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում, բայց հանդես է եկել ԱՄՆ–ի դրոշով։ 32 տարեկան մարզիկը 41 մարտ է անցկացրել, որոնցից 36–ում հաղթել է (21–ը` նոկաուտով), չորսում` պարտվել, մեկ մարտ էլ ոչ–ոքի է ավարտել։