00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանից մինչև «Թումո». ինչպես է Երևանը պատրաստվում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը և ոչ միայն

© Sputnik / Andranik GhazaryanФлаги стран-участниц ЕАЭС на улице Амиряна (30 сентября 2019). Еревaн
Флаги стран-участниц ЕАЭС на улице Амиряна (30 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օտարերկրյա պետությունների առաջնորդներն օրվա երկրորդ կեսին կսկսեն ժամանել Հայաստան` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի հոկտեմբերի 1–ի առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 1–ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը, որին կմասնակցեն ոչ միայն ԵԱՏՄ ղեկավարները, այլ նաև Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի առաջնորդները։

Мгер Григорян на Международном форуме Транзитный потенциал Евразийского континента (30 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է կապել ԵԱՏՄ–ն Մետաքսի ճանապարհի ու Արևելյան գործընկերության ուղիների հետ

Բարձրաստիճան հյուրերի այցի հետ կապված` ուժեղացվել են անվտանգության միջոցները։ Սեպտեմբերի 29–ից Երևանի կենտրոնում սկսել են փակել փողոցները։ Իսկ հոկտեմբերի 1–ին որոշ հատվածներում երթևեկությունն ընդհանրապես կդադարեցվի։ Ոստիկանության հերթապահությունը կուժեղացվի։

Sputnik Արմենիան ներկայացնում է նրանց այցի նախնական օրակարգը։

Ո՞վ կժամանի առաջինը

Այս օրերին արդեն Հայաստանում է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը. նրա պաշտոնական այցը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին։

ԵԱՏՄ երկրների, Մոլդովայի և Իրանի առաջնորդները կժամանեն սեպտեմբերի 30–ին, օրվա երկրորդ կեսին։

Sputnik Արմենիայի տվյալներով` առաջինը կժամանի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Նրանից հետո կժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այնուհետև` Ղրղզըստանի ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը։

Սա աղետ է. մենք չենք դիմանա մրցակցությանը. Տիգրան Սարգսյան

Այնուհետև Երևանում կդիմավորեն Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին և Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա նա կժամանի հոկտեմբերի 1–ի առավոտյան։ Այսօր Ռուսաստանի նախագահը Փարիզում կմասնակցի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուղարկավորությանը։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Երևանը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի ԵԱՏՄ–ն արտաքին շուկաներ մուտք գործի

Սեպտեմբերի 30–ին առաջնորդների ժամանումից հետո, նախնական տվյալներով` նրանց համար ոչ պաշտոնական ընթրիք կկազմակերպվի Սևանա լճում։ Հավանաբար,  նրանց հայկական ճաշատեսակներ կհյուրասիրեն։ Իհարկե, Սևանում ընթրիքն առանց ձկան անհնար է պատկերացնել։

Նշենք, որ բարձրաստիճան հյուրերը ըստ երևույթին կմնան «Ալեքսանդր», «Գրանդ Հոթել Երևան» և «Մարիոթ» հյուրանոցներում։ Պաշտոնական մեկնաբանություն չի հաջողվել ստանալ։

Բուն նիստը

Բարձր մակարդակում պաշտոնական երկկողմ հանդիպումները կսկսվեն հոկտեմբերի 1–ի առավոտյան։

Ժամը 12։30–ին ԵԱՏՄ երկրների, Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի առաջնորդները կսկսեն ժամանել Բաղրամյան 26` նախագահի նստավայր (սովորաբար, դա տեղի է ունենում այբբենական կարգով)։ Այստեղ նրանք կլուսանկարվեն, դրանից հետո կսկսվի հիմնական միջոցառումը։

Премьер-министр Армении Никол Пашинян и премьер Сингапура Ли Сянлун - Sputnik Արմենիա
«Հայաստանը ԵԱՏՄ-ում Սինգապուրի կարևոր գործընկերն է». Լի Սյեն Լու

Այսպես, մոտավորապես 13։00–ին նեղ կազմով կմեկնարկի Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը։ Ենթադրվում է, որ այն կտևի մինչև մեկուկես ժամ, բայց, հաշվի առնելով կառավարությունների ղեկավարների նախորդ  նիստի փորձը, բացառված չէ, որ այն ավելի երկար տևի։

Փակ մասի ավարտից հետո կսկսվի Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստն արդեն ընդլայնված կազմով` Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի առաջնորդների մասնակցությամբ։

Ծրագրվում է, որ ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը նիստի շրջանակում պատվիրակությունների ղեկավարներին  հուշամեդալներ կնվիրի ԵԱՏՄ 5–ամյակի կապակցությամբ։

Նիստի արդյունքում տեղի կունենա ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Լուկաշենկոն Հայաստան է գալիս

Այդքանով նիստը կավարտվի։

Նիստի մասնակիցների պատվին պաշտոնական ճաշ կտրվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Օրվա վերջին պետությունների առաջնորդները կվերադառնան իրենց երկրներ։

Լրահոս
0