00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Դանիբեկյանի նկատմամբ ոտնձգություն կատարած Սարգիս Օհանջանյանը կալանավորվեց

© Sputnik / Asatur YesayantsСудья Анна Данибекян на судебном заседании по делу "1 марта" (12 сентября 2019). Еревaн
Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդում ու ոտնձգություն կատարածներից Նարեկ Մութաֆյանը ևս կալանավորվել է:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Դատարանը բավարարել է  Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարել է նաև Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Забастовка адвокатов. Аветик Ишханян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իշխանյան. «Հայաստանում շարունակվում ու խրախուսվում է բռնության մշակույթը»

Նրանք մեղադրվում են դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդում ու ոտնձգություն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր Facebook սոցիալական ցանցի էջում այս թեմայով գրառում էր կատարել։ Նախարարը գրել է, որ խստորեն դատապարտում է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը, ըստ նրա, պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:

Դանիբեկյանի հետապնդման քրգործով ձերբակալված տղաների փաստաբանը հայտարարություն է տարածել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ էր ընդունել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Լրահոս
0