00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Հարությունյանի մահից հետո 2 լրատվամիջոցի խմբագիրներ են հարցաքննվել

© Photo : official site of the Police of RAАйк Арутюнян
Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին ոստիկանապետի մահվան գործով վկան իր լրացուցիչ ցուցմունքում նշել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել և վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության վերաբերյալ։

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագիրները: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Депутат НС Армении Алик Саркисян - Sputnik Արմենիա
Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

«Նրանք  հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության  աղբյուրը»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննիչի դիտարկմանը, թե դեպքի ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների ներկայացուցիչները դիրքորոշում չեն հայտնել և պարզաբանել են, որ իրենք ընդամենը հրապարակել են իրենց աղբյուրների հայտնած տեղեկատվությունը՝ կրկին հրաժարվելով բացահայտել աղբյուրը:

Որևէ բան բացառել պետք չէ. ՀՔԾ պետի տեղակալը` Հարությունյանի մահվան ու Մարտի 1–ի կապի մասին

ՔԿ-ից հայտնում են, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ:

Նշենք, որ Hayeli.am կայքը լուր է հրապարակել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերտառությամբ:

Село Бджни, Котайк - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյանի մահից հետո առգրավել են նրա տան մուտքը նկարահանող տեսախցիկները

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 23։50-ին  ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրը ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ:

Sputnik Արմենիային դեպքից որոշ մանրամասներ էին հայտնի դարձել. նախկին ոստիկանապետը թոշակի անցնելուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բջնիի ամառանոցում:

Ըստ շրջանառվող լուրերի` տանը եղած անձն է լսել կրակոցի ձայնը, ապա հյուրասենյակում գտել Հարությունյանի դին: Նա խուճապահար դուրս էր եկել տնից ու պատահական անձանցից օգնություն խնդրել:

Մարդիկ արձագանքել են և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին, նաև ահազանգել շտապօգնություն:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին հարցաքննվել էր մահվան օրը նրա հետ գտնվող անձը, որն ասել էր, որ իր և Հարությունյանի խոսակցության բովանդակությունը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և, առհասարակ, որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործում ներգրավված է շուրջ 800 վկա։ Նրանց շարքում նշվում էր նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը։

Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան:

Լրահոս
0