00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

© Sputnik / Asatur YesayantsДепутат НС Армении Алик Саркисян
Депутат НС Армении Алик Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Sputnik Արմենիային պատմել է, որ Հայկ Հարությունյանի հետ վերջին անգամ հանդիպել է ամռանը։ Որոշել էին աշնանը միասին խաշ ուտելու գնալ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը նախկինում աշխատել է այսօր դեռևս անհայտ հանգամանքներում մահացած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ղեկավարությամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։

Автомобиль патрульной службы на улице Хаджяна - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

Շրջանառող վարկածին, թե ինքնասպանությունը կարող էր կապ ունենալ մարտի 1-ի գործի հետ, որում Հայկ Հարությունյանը վկայի կարգավիճակ ուներ, Ալիկ Սարգսյանը թերահավատորեն է վերաբերում։

«Կարող եմ ասել, որ Հայկ Արտյոմիչը ժողովրդի դեմ նման քայլ անող չէր, որևիցե մեկի վրա զենք բարձրացնող չէր։ Մարդու այդ տեսակն էր։ Ազնիվ էր, իսկական սպա, իր ժողովրդին ծառայելու ձևն էլ գիտեր, իմաստն էլ։ Նա երբեք ծուռ բան չէր անի, սխալ հրահանգ չէր կատարի որևիցե մեկի դեմ, առավելևս ժողովրդի»,– ասաց Սարգսյանը` հիշեցնելով, որ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ինքը ոստիկանության համակարգում չէր աշխատում, այլ Արարատի մարզպետն էր։ Բայցևայնպես, համոզված է, որ Հայկ Հարությունյանը կամակատար չէր դառնա։

«Նա մարտի 1-ին մասնակցել էր, բայց իր մասնագիտական պարտքի առումով, որ ղեկավարության հրամանը կատարեր։ Բայց հրաման, որ ժողովրդի վրա զենք բարձրացներ, Հայկը չէր անի նման բան, համոզված եմ»,– ասաց նախկին ոստիկանապետը։

Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին

Ալիկ Հարությունյանը նշեց, որ տեղյակ չէ, թե Հայկ Հարությունյանը մարտի 1-ի գործում որքանով է ներգրավված եղել։ Բայց, քանի որ այդ ընթացքում ոստիկանության պետն էր, ենթադրում է, որ պետք է ակտիվ մասնակցություն ունենար վարույթին։

«Այդ մասնակցության ընթացքում չեմ կարծում` նա թույլ տար իր անձը վիրավորեին, դա բացառված է։ Հնարավոր է` քննությամբ ինչ–որ փաստարկներ հիմնավորելու խնդիր լիներ, բայց ինքը ուժեղ մարդ էր, թույլ մարդ չէր։ Ես ինքնասպանությունը միշտ կապում եմ թույլերի հետ։ Բայց Հայկը շատ ուժեղ էր։ Չեմ կարծում, որ իր մոտ այնպիսի վիճակ լիներ, որ չկարողանար դիմակայել ու այդ քայլին դիմեր»,– ասաց Սարգսյանը։

Автомобиль патрульной службы на улице Хаджяна - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

Նախկին ոստիկանապետը չբացառեց, որ Հարությունյանը գրություն թողած լինի կամ իր մտահոգությունների մասին ընկերներին պատմած լինի, և հույս հայտնեց, որ քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա։

Ալիկ Սարգսյանը հիշեց նաև, որ վերջին անգամ Հարությունյանին պատահաբար հանդիպել է ամիսներ առաջ։ «Ամառն էր, երևի` մայիս–հունիս ամիսները։ Հանդիպեցինք, խոսեցինք ընդհանուր թեմաներից, գործերից, թե ինչով է զբաղվում։ Ասաց` գյուղում է լինում, Արզնիում։ Պայմանավորվեցինք` եղանակները մի քիչ ցրտեն, հանդիպենք, իրար հետ խաշ ուտելու գնանք։  Իրար հետ նստենք, շփվենք։ Դրանից հետո էլ չենք խոսել։ Ժամանակ չի եղել, առիթ չի եղել։ Ինքն էլ չի զանգել, ես էլ»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, մարտի 1-ի գործում ներգրավված շուրջ 800 վկաների շարքում նշվում էր նաև Հայկ Հարությունյանը անունը։

Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին։ Իսկ 2008թ–ի մայիսին նրան այդ պաշտոնում փոխարինել է Ալիկ Սարգսյանը։

«Իմ քայլի» նախագծով Հրայր Թովմասյանին նույնիսկ նկատողություն չեն կարող անել. Վարդևանյան

2008-ին մամուլը գրում էր, որ հրաժարականի դիմումը Հայկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել էր մինչեւ մարտի 1-ը։ Բայց Քոչարյանն այն չէր ստորագրել։ Ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը գործող նախագահին խնդրել էր ուժ կիրառելու հրամանը գրավոր կարգով տալ, բայց մերժում էր ստացել։

Դատարանը Սեյրան Օհանյանին թույլ տվեց բուժում ստանալ Գերմանիայում

2018թ–ի ընթացքում, երբ ՀՀ նոր իշխանությունը մարտի 1-ի գործով նոր քննություն սկսեց, մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե մի շարք նախկին պաշտոնյաներ հեռացել են Հայաստանից։ Նրանց թվում նշվում էր նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունները։ Վերջինն, ի դեպ,  այսօր էլ դեռ հետախուզման մեջ է։

Լրահոս
0