ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Կյանքի 96-րդ տարում վախճանվել է հայկական ծագում ունեցող ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Շառլ Ժերարը, նույն ինքը՝ Նուբար Աճեմյանը: Այս մասին հայտնում է en24.news-ը։
Ժերարը ռեժիսոր Կլոդ Լելուշի ամենասիրած դերասաններից էր։ Նա նկարահանվել է ռեժիսորի` մոտ 20 ֆիլմում, որոնցում Ժերարը խաղացել է երկրորդային դերեր։ Նրան հատկապես հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։
Դերասանը նաև Ժան Պոլ Բելմոնդոյի մտերիմն էր, որի հետ երիտասարդ տարիներին բռնցքամարտով է զբաղվել։ Մարզումներից մեկի ժամանակ Բելմոնդոն պատահաբար կոտրել է Ժերարի քիթը, որից հետո հիմք է դրվել նրանց ընկերության. այդ մտերմությունը տևեց մոտ 70 տարի։
«Որոշել ենք միասին ծերանալ». Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը միացել են
Դերասանը նկարահանվել է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը․ 20 տարի անց» և մի շարք ֆիլմերում։
Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները
Ժերարը ծնվել է 1926թ․ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում, հայկական ընտանիքում։ Նրա իրական ազգանունը Աճեմյան էր։