ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվում է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` գործադրի անդամներին ներկայացելով իր համապատասխան որոշումները։
«Ես տեղեկացնեմ, որ սա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավիճակ է, և մեր գործընկերներն այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը։ Այսինքն, այս պահին մենք ֆորմալ առումով սպասում ենք ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը, և այս պահին կարող ենք շնորհավորել մեր գործընկերներին ու հաջողություն հայտնել նրանց առաջիկա գործունեության մեջ»,– ասաց Փաշինյանը։
Կառավարության անդամները շնորհավորեցին նիստին ներկա նորանշանակ պաշտոնակատարներին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։
Օսիպյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 18-ին և նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր հորհրդական։