00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

© Sputnik / Asatur YesayantsГлавы полиции и СНБ Валерий Осипян и Артур Ванецян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн
Главы полиции и СНБ Валерий Осипян и Артур Ванецян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնանկությունների թեման դեռ շատ կքննարկվի, քանի դեռ «գլխավոր հերոսները» «մեսիջներով» են խոսում։ Բազում տեսակետներ, ենթադրություններ ու մտքեր դեռ շատ կհնչեն։ Sputnik Արմենիայի սյունակագիրն էլ իր «գաղտնալսված մտքերն» ունի Վանեցյանի և այլ պաշտոնանկությունների մասին։

Տարօրինակ է, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունը` ընդգծված քաղաքական բովանդակությամբ, զետեղվեց ԱԱԾ պաշտոնական կայքում: Բայց ԱԱԾ–ի` արդեն նախկին տնօրենի հրաժարականի՝ կանգ առնելու ու սթափվելու կոչերով քաղաքական հայտարարությունը ԱԱԾ պաշտոնական կայքում պահելը ամենամեծ «մանրուքը» չէ այս օրերին դիտարկվող ներիշխանական բոլոլայում:

«Պատիվ ունեմ». պաշտոնից ազատված Օսիպյանը հայտարարություն է տարածել

Մինչ տարբեր ճամբարների զանազան ներկայացուցիչներ, հրաժարյալ ԱԱԾ տնօրենի հանդեպ հանկարծահաս համակրանքով ներշնչված, երկրորդում են՝ «պատիվ ունեմ», մենք… հարցեր ունենք ու որոշակի տվյալների վրա խարսխված ենթադրություններ, եթե կուզեք՝ «գաղտնալսված մտքեր»:

Թղթապանակ Ա, օպերատիվ դիտարկում Ֆ-11

Ինչպես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, այնպես էլ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերի Օսիպյանը ուղղակիորեն առնչություն են ունեցել 2016թ. ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի հետ, որի հենքի վրա, 2018թ դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, արագորեն «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծվեց: Օսիպյանը մի որոշակի ժամանակահատված պատանդառվել է ոստիկանների սպանության մեջ մեղադրվող զինված խմբի անդամների կողմից, իսկ Արթուր Վանեցյանը եղել է գունդը գրաված զինյալների հետ բանակցություններ վարող առանցքային անձանցից մեկը:

Руководитель аппарата премьер-министра Армении Эдуард Агаджанян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Փաշինյանին չի գոհացրել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքը». Աղաջանյան

Օրերս (կոնկրետ` սեպտեմբերի 5-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարների հետ: Դա, կարծում ենք, չէր կարող որոշակի դժգոհություններ չհարուցել ուժային կառույցների, կոնկրետ՝ ԱԱԾ և ոստիկանության արդեն նախկին ղեկավարների և նրանց մերձակա ծառայակիցների մոտ: Հազիվ թե Արթուր Վանեցյանն ու առավել ևս՝ Վալերի Օսիպյանը ոգևորված լինեն այդ հանդիպման փաստից:

Տրամաբանական է ենթադրել, որ նրանք իրենց դիրքորոշումները թաքուն չեն պահել և արտահայտել են վարչապետ Փաշինյանին:

Չզեկուցվող տեղեկանք Ն-ԴԻ, գործավարական հրահանգ SRS-Ֆ

Անհրաժեշտ է նկատել, որ ինչպես Վանեցյանը, այնպես էլ Օսիպյանը, ինչպես նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անկախ ամեն ինչից ու նույնիսկ անկախ այն բանից, թե որքան «թավշյա» էին ձգտում ներկայանալ, հեղափոխականներ ու «իմքայլականներ» չեն: Ավելին, նրանք ու նաև, օրինակ, ֆինանսների նախարարը, «նախկին հանցավոր ռեժիմի» ժառանգություն են, որոշակի իմաստով:

Открытие отремонтированного стадиона Бананц - Sputnik Արմենիա
Էմոցիոնալ ազգ, կամ Վանեցյանի երկրպագու դարձածները երեկ նրա մեջ հակառակորդ էին տեսնում

Այսինքն, նրանք չէին կարող յուրային ընկալվել ցնցումային տարբերակով իշխանության եկած, նույնիսկ իրենցից շատերի համար անակնկալ՝ հասարակական դիրքի առումով «ոչնչից ամեն ինչ դարձած» (այդպիսի մի հին հեղափոխական երգ կար, դրա բառերն են, առանց որևէ մեկին վիրավորելու հետին մտքի) նորիշխանավորների համար: Եվ չընկալվեցին էլ: Գործի ու փորձի բերումով Վանեցյանն ու Օսիպյանը չէին կարող չհասկանալ, որ «ծառայության անցնելով» նոր իշխանության մոտ, իրենք պոտենցիալ զոհաբերվողների առաջին ու ամենահարմար թեկնածուներն են, եթե «թավշյաները» իշխանություն պահելու խնդիր ունենան կամ զգան, որ իրենց դիրքը երերուն է:

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Մյուս կողմից պատահական չէ, որ կոնկրետ Վանեցյանի դեմ բացահայտ պայքարում էին իշխանության մեջ եղած կամ իշխանությանը հարող ուլտրաարևմտամետ դիրքավորված, օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ու կասկածելի, ազգային արժեքների ու կառույցների խարխլման նպատակ հետապնդող շրջանակների ներկայացուցիչները, պայմանական ասած՝ «սորոսականները»:

Չհրկիզվող պահարան SD, թաքնագզրոց Բ-10

Մինչ շատերը գերադասում են կենտրոնանալ ու անգամ սևեռվել երկրորդական, երրոդական, զուտ ձևին վերաբերող հանգամանքների վրա, կարծում ենք` արժե փոքր-ինչ ավելի սառը հայացքով ու դատողականությամբ դիտարկել կոնկրետ բովանդակությունը: Տվյալ դեպքում՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի այն ձևակերպումը, որով նա ընդգծում է. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ…»:

Глава СНБ Артур Ванецян посетил реабилитационный центр Защитника Отечества (1 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վանեցյանն ընտանիքի հետ ազատել է կառավարական ամառանոցը

Արժե՞ նշել, թե հատկապես ում է ուղղված այդ «մեսսիջը»: Բայց երկրի գլխավոր «քայլողին» պե՞տք է ասել՝ «կանգ ա՛ռ», և կա՞ արդյոք սթափվելու ռեսուրս: Ավելին. հատկապես ո՞ր հարցում կամ դեպի ո՞ր կողմ ուղղված քայլերում նա կանգ առնի ու կոնկրետ ինչի՞ վերաբերյալ մոտեցումներում սթափվի:

Այստեղ վերջին շրջանում առավել նկատելի հարցերը կամ դրսևորումները, ըստ այդմ՝ «կանգ առնելու» հավանական ուղղությունները մի քանիսն են. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք, Սահմանադրական դատարանի վրա իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի խնդրահարույց հարձակում, Ամուլսարի հարց և, ինչպես արդեն նշվեց, վերջին արտահերթ ընտրություններում քվեարկածների ձայների գրեթե 80 տոկոսը ստացած «Իմ քայլի» ղեկավար ու հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նույն ընտրություններում հազիվ 1 տոկոս ձայն ստացած, ի դեպ՝ իրեն մերժած, արյունով արատավորված անցյալ ունեցող ուժի ներկայացուցիչների հետ:

Այդ «ուղղություններից ո՞ր մեկի կամ դրանցից որո՞նց զուգակցման վերաբերյալ է ԱԱԾ նախկին տնօրենի «կանգ ա՛ռ» կոչը: Հավանական է՝ բոլորի համակցությամբ:

Հնարավոր է՝ ՍԴ վրա ճնշման ու նաև Ամուլսարի պաշտպաններին բռնությամբ ցրելու: Իսկ միգուցե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել-չազատելու: Մենք կարող ենք միայն ենթադրել:

Ծածկագիր Ю-2050՝ «դավադրապաշտական»…

Զավեշտական է հնչում, անշուշտ, «ոտքի վրա» հորինված այն թեզը, թե Արթուր Վանեցյանը թողել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, որ կենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս բերելու վրա: Առհասարակ, այս ամբողջ «բոլոլայի» մեջ զավեշտական այնքան բան կա, որ էլ ասելու չէ: Ինչ արժեր թեկուզ վարչապետի խոսնակի այն հայտարարությունը, թե ԱԱԾ տնօրենի հրաժարականի տեքստը միգուցե ինքը չի գրել: Տողերիս հեղինակի տեսանկյունից նույնքան զավեշտական է հնչում ԱԱԾ նախկին տնօրենի՝ «պատիվ ունեմ» արտահայտությունը: Զավեշտական, որովհետև սպայական պատվի մասին պետք էր հիշել դատավորներին դատարանի որոշում «թելադրելուց» առաջ:

Открытие отремонтированного стадиона Бананц - Sputnik Արմենիա
«Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել». Վանեցյան

Առհասարակ, կարելի է փորձել մտաբերել, թե քանի՞ դեպք է եղել, որ պետության հատուկ ծառայության ղեկավարը ոչ միայն հրաժարական տա, այլև բավականին պերճախոս նկարագրի իշխող վերնախավում տիրող մտահոգիչ ու տխրեցնող վիճակը: Ինչևէ:

Արթուր Վանեցյանը, ամեն ինչից բացի, ի պաշտոնե եղել է երկրի ամենից տեղեկացված պետական գործիչը: Նա, բնականաբար, շատ ու շատ բան գիտի շատ ու շատերի մասին, այդ թվում՝ նոր իշխանության եկած գործիչների:

«Հրաժարականի տեքստն ինքս եմ գրել». Վանեցյանը պատասխանում է Փաշինյանի խոսնակին

Բայց ԱԱԾ տնօրեն լինելուց բացի, Արթուր Վանեցյանը համարվում է նաև ՀՀ ներկայիս իշխանության և Ռուսաստանի պետական-քաղաքական վերնախավի միջև կապող կարևոր օղակներից մեկը: Բավարար է հիշել, թե հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի ժամանակ ով էր փոխանցում ՀՀ վարչապետին ռուսական կողմի հնարավոր ռեակցիան՝ Յուրի Խաչատուրովի հավանական կալանավորմանը:

Հիմա, Արթուր Վանեցյանի հեռանալով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշակի կորուստ է ունենում ամեն դեպքում:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները - Sputnik Արմենիա
Ինչի մասին է խոսել Օսիպյանը խորհրդակցության ժամանակ. տեսանյութ

Հարց է ծագում` իսկ ի՞նչ է ձեռք բերելու Արթուր Վանեցյանը, որ ի դեպ, իշխանության մեջ այն քիչ գործիչներից էր, որի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի ստվերը չէր: Կարելի է, օրինակ, «դավադրապաշտապան» տարբերակով ենթադրել, որ Արթուր Վանեցյանը իշխանությունից հեռացել է քաղաքական դաշտ մտնելու և ակնկալվող «Կոնսենսուս մինուս 1»-ը կամ ընդդիմադիրների հավանական համախմբումը խափանելու ծածուկ հանձնարարությամբ: Ոչինչ, իհարկե, չի կարելի բացառել, մանավանդ, մեր երկրում ու, հատկապես նկատի ունենալով, թե կոնկրետ ովքեր են քաղաքական ասպարեզ ելել:

Փոխարենը, տեսանելի է, որ Վանեցյանը, Օսիպյանը, «նախկին ռեժիմից մնացած» այլ գործիչներ, իրենց կերպարների և նրանց նկատմամբ վերաբերմունքի հակասականությամբ հանդերձ, որոշակի հավասարակշռություն էին ապահովում: Պարզ է նաև, որ նրանց հեռանալով իշխանական բուրգը կարող է հավասարակշռությունը կորցնել: Իսկ դա ցանկացած պարագայում լավ բան չէ:

Լրահոս
0