«Եթե մեղավորները չպատժվեն՝ մյուս տարի կարող է կրկնվել արագիլների այս վիճակը։ Տարածքում ձկնաբուծարանները շատ են՝ 82 տնտեսություն, դրանք կարող են խնդիրներ առաջացնել նաև հետագայում»,-նշեց նա։
Բալյանի խոսքով՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտանետվող նյութը կենդանական ծագում ունեցող յուղանյութի ինչ-որ տեսակ է, որի հետևանքով մեծ օջախ էր առաջացել և այդ օջախի մեջ պտտվելու հետևանքով այն փոխանցվել էր արագիլներին։
Գիտաշխատողը նշում է, որ հատկապես հասուն արագիլներն էին աղտոտվել և, քանի որ այն համընկավ բնադրման փուլին, իսկ այդ ժամանակ փոքր արագիլները բներում էին, յուղանյութը փոխանցվեց նաև ձագերին։
Ըստ Բալյանի՝ հատուկ նյութերով և լուծույթներով է միայն հաջողվել մաքրել արագիլներին։
Լյուբա Բալյանը նշում է, որ սա խոշոր բնապահպանական աղետ է, և արագիլների խնդիրը այսբերգի երևացող մասն է միայն։ Պարզապես արագիլները խոշոր էին և երևացող՝ տեսանք խնդիրը։