ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 11-12-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` ներկայացնելով առաջիկա օրերի կանխատեսումը։
Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ կլինի։
Տեղումներ չեն գրանցվի միայն սեպտեմբերի 14-ին։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Ջրառատն ու Կաթնաղբյուրը նոր դպրոցներ կունենան. մարզպետը մանրամասներ է հայտնում
Երևանում սեպտեմբերի 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +19-ից +21–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +12 աստիճան։
Պայմանական նպաստ. նոր նախագիծը լուծո՞ւմ է հարցը, թե՞ ձգձգում. տնտեսագետի կարծիքը