00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլային հոգեբանության վարպետը. բարդույթ, որը բուժել է մարզիչ Պորտերֆիլդը

© AFP 2024 / TOR WENNSTROMЯн Портерфилд
Ян Портерфилд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խաղերը հերթական անգամ հույս են ներշնչել երկրպագուներին՝ դրդելով նրանց անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հաշվարկներ անել: Միգուցե դեռ վաղ է խոսել թիմի վերելքի մասին, բայց եթե դա տեղի ունենա, ապա կլինի թվով երրորդը: Առաջինի համահեղինակը անմոռանալի Իան Պորտերֆիլդն էր:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը շատերն են ղեկավարել՝ հայտնի հայ ֆուտբոլիստներ, անհայտ օտարերկրացի մարզիչներ և նույնիսկ մեկ արգենտինացի լրագրող: Եվ, ահա, երբ թիմը գլխավորել է Իան Պորտերֆիլդը, ֆուտբոլիստներն ու երկրպագուներն առաջին անգամ զգացել են, որ ֆուտբոլ խաղում են ոչ միայն ընտրյալները:

Մարզական խաչմերուկ-Ալեքսանդր Թադևոսյան և Արամ Հակոբյան (14.02.19) - Sputnik Արմենիա
Յան Պորտերֆիլդի դերը հայկական ֆուտբոլում. ինչպես նրան հաջողվեց հավատ ներշնչել մարզիկներին

Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումները հաջող է անցկացրել ՝ դրանցից երեքում հաղթանակ է տարել և պարտվել է միայն իտալացիներին։ Այդ փաստը խոսում է այն մասին, որ հայկական ֆուտբոլը կրկին ոտքի է կանգնում: Եթե վերելքը շարունակվի և կարճատև բնույթ չկրի, ապա ֆուտբոլի նորագույն պատմության մեջ դա կլինի թվով երրորդը:

Երրորդ մարզիչը, որի հետ կարող է կապված լինել խաղային վերելքը, կդառնա Արմեն Գյուլբուդաղյանցը, և դրա համար կան բոլոր նախադրյալները: Խաղացողների աչքերը վառվում են, իսկ դա արդեն գործի կեսն է, նրանք պատրաստ են պատառ-պատառ անել յուրաքանչյուրին՝ անտեսելով կոչումները, նրանց մոտ հիանալի գրոհներ են ստացվում։ Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ նույնիսկ իտալացիները ստիպված էին մոռանալ fair play-ի մասին, որպեսզի կարողանային բեկում մտցնել խաղում:

Հայաստանի ընտրանուն պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Երկրորդը Վարդան Մինասյանն էր, որի օրոք թիմը մի շարք աներևակայելի հաղթանակներ է տարել և մոտեցել ընտրական փուլ դուրս գալուն: Մինասյանը Իան Պորտերֆիլդի հետևորդն է՝ մարդ, որը մի անգամ ասել է` բավական է մնաք պարտվողի դերում: Եվ նրան լսել են:

Եթե հաշվի առնենք  չոր վիճակագրությունը, ապա խաղերի արդյունքները, որոնցում հավաքականը ղեկավարել է շոտլանդացին, այդքան էլ  տպավորիչ չեն եղել. պարտություններն ավելի շատ են, քան հաղթանակները, ոչ-ոքի`  Պորտուգալիայի հետ և պատմական հաղթանակ Լեհաստանի նկատմամբ: Բայց գլխավորը դա չէ:

2006թ-ի մի գեղեցիկ օր Պորտերֆիլդը կարգադրել է իր օգնականին՝ Թոմ Ջոնսին, պատրաստվել, որ մեկնեն Հայաստան: Ջոնսն այնքան էլ լավ չի պատկերացրել է, թե այն որտեղ է, Պորտերֆիլդը տվել է նրան թիմի խաղերի տեսագրությունները, և Ջոնսը նկատել է, որ հայկական հավաքականի դարպասապահը դրվագների քանակով ռեկորդ սահմանելու համար կարող է հավակնել Գինեսի գրքում գրանցվելուն, որոնցում  նա յուրաքանչյուր հանդիպման ժամանակ խաղի մեջ է:

Ян Портерфилд - Sputnik Արմենիա
Ամենահայ օտարերկրացի մարզիչը. այսօր Յան Պորտերֆիլդի հիշատակի օրն է

Երբ Պորտերֆիլդը հասկացել է, որ այդ հավաքականի գլխավոր առաջադրանքը հնարավորինս քիչ գոլեր ընդունելն է, ձեռնամուխ է եղել հոգեբանությունը փոխել: Խաղը՝ հետո, սկզբից՝ հոգեբանությունը, քանզի պարտվելուն վարժված խաղացողին անօգուտ է ռազմավարության ու մարտավարության դասեր տալ: Եթե դու հաջողություն ես համարում նվազագույն հաշվով պարտությունը, ապա չպետք է ֆուտբոլ խաղաս:

Պորտերֆիլդը հասել է հենց դրան, և Պորտուգալիայի հետ ոչ-ոքին, Լեհաստանի նկատմամբ հաղթանակն այդ հոգեբանությունը կոտրելու արդյունք են: Եվ սկսվել է խաղը։

Հանդերձարանը` հաղթանակից հետո, կամ ինչպես են էմոցիաներն արտահայտել ֆանտաստիկ խաղից հետո

Ինչպե՞ս կարելի էր չխաղալ, երբ մահացու հիվանդ մարզիչը` ցավազրկողներ ընդունելով, հաղթահարում էր դժոխային ցավերը և Եվրոպայից գալիս հասնում էր Հայաստան, որպեսզի խաղից առաջ ֆուտբոլիստների ուսերին թփթփացնի և ասի՝ մենք բոլորս հայ ենք: Ուզած-չուզած կմտնես խաղադաշտ՝  ինչպես վերջին մենամարտի:

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Армении и Боснии и Герцеговины - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի հաղթական խաղը՝ լուսանկարներով

Ռոման Բերեզովսկին մի անգամ ասել է, որ Պորտերֆիլդը խթանել է հայկական ֆուտբոլի զարգացումը: Նա կարողացել է օտար լեզվով ոգեշնչել թիմին: Ֆուտբոլիստներն իմացել են, որ մարզիչը քաղցկեղով հիվադ է, և այն, որ նա՝ անասելի նիհարած, ներկա է եղել վերջին խաղին, անգնահատելի է:

Պորտերֆիլդն աշխատել է թիմի հետ ավելի քան մեկ տարի. նա կյանքից հեռացել է 2007թ-ի սեպտեմբերի 11-ին: Ֆուտբոլային խաղի առաջխաղացումը շարունակվել է Վարդան Մինասյանի օրոք, որն աշխատել է շոտլանդացու հետ և հիանալի թիմ ստեղծել: Հիմա դա հաջողվում է անել Արմեն Գյուլբուդաղյանցին. իրադարձություններից առաջ չընկնենք՝ աչքով չտալու համար:

Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Եվրոպական ազգային հավաքականների շարքում թեկուզ միջակ խումբ դառնալու համար տարբեր ուղղություններով ահռելի աշխատանք է պահանջվում: Հիմա չենք թվարկի դրանք, բայց Իան Պորտերֆիլդը սկիզբ է դրել աուտսայդերի բարդույթը կոտրելուն: Հայկական ֆուտբոլը չի մոռանա նրա անունն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ֆուտբոլ կխաղան:

 

Լրահոս
0