Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ` 4։2 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ` երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Մրցակիցը մեկ ինքնագոլ արեց, իսկ 4–րդ գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանը դարձավ։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքով` Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ բոլոր աշատանքներն արեց։
Նշենք, որ հայ երկրպագուները մարզադաշտից հեռացան գոհ ու երջանիկ։
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին էլ իր հերթին շնորհավորեց Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ իրենց հավաքականը նույնպես հաղթելու շանսեր ուներ, որը, սակայն, չօգտագործեցին:
Հավելենք, որ այս պարտությունից հետո Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական տվեց՝ իր որոշումը բացատրելով թիմին Եվրո-2020-ի եզրափակիչ հասցնել չկարողանալով։