00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

© Photo : official site of the MES of RAВ Ереване предотвращена попытка самоубийства
В Ереване предотвращена попытка самоубийства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխայի ինքնասպանությունը կանխելու համար ծնողը պետք է հետևի նրա արտահայտություններին։ Իսկ ի՞նչ պետք է անի հասուն մարդը ծայրահեղ քայլի չդիմելու կամ տարեց հարազատի ինքնասպանությունը կանխելու համար։ Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Ինքնասպանությունների ճանապարհով մահացությունների թիվը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում: Իսկ ի՞նչն է հանգեցնում ինքնասպանության: Հաճախ մարդիկ անելանելի իրավիճակում են նման քայլի դիմում, երբ չեն պատկերացնում, թե ինչպես են շարունակելու ապրել: Նման մի իրավիճակում էլ հայտնվել է Անահիտը (անունը փոխված է): Նա իր խնդրի մասին պատմեց Sputnik Արմենիային` հուսալով, որ գուցե օգնի նման իրավիճակում հայտնվածներին:

Անահիտի մոտ շիզոֆրենիա են ախտորոշել: Նա շատ լավ է հիշում, թե ինչպես էր մայրը տառապում այդ նույն հիվանդության պատճառով:

«Մայրս մահացավ, երբ ես 10 տարեկան էի:Հիշում եմ, որ ծանր վիճակում էր, անգամ սանհանգույցից միայնակ օգտվել չէր կարողանում: Անընդհատ ձայներ էր լսում, և նրան թվում էր, որ իր բաժին ապուրը թունավոր է,- ցավով վերհիշում է Անահիտն ու շարունակում իր պատմությունը,– համալսարանը նոր էի ավարտել, արդեն աշխատանք ունեի, անգամ հասցրել էի սիրածս տղայի հետ ապագայի համար պլաններ կազմել, երբ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Թվում էր, որ ապրելու էլ պատճառ չունեմ ու որոշեցի ինքնասպան լինել: Մեծ քանակությամբ դեղորայք էի ընդունել: Հայրս ինձ անգիտակից վիճակում էր գտել, բայց բժիշկներին հաջողվեց կյանքս փրկել»։

Դրանից հետո հայրը վախեցել է աղջկան մենակ թողնել ու Անահիտին հոգեբանի մոտ է տարել:

Աղջիկը համոզված է, որ հենց հոգեբանն է իր կյանքը փրկել: Հիմա էլ համապատասխան դեղորայք է ընդունում ու հիվանդությունը կառավարելի է դարձել: Հասցրել է ուժեղ տղամարդու հանդիպել ու ամուսնանալ:

Цветы и свеча в руках скорбящей девушки - Sputnik Արմենիա
Ինքնասպանության ազդակներ. երբ մարդիկ չեն լսում օգնության ճիչը

«Այժմ մի աղջիկ ունեմ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Բժիշկները հավաստիացնում են, որ դստրիկս լիովին առողջ է: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի, բայց սկսեցի գնահատել ու սիրել ապրածս ամեն վայրկյանը»,-նշում է Անահիտն ու խորհուրդ տալիս մարդկանց, որ ցանկացած իրավիճակում ելք փնտրեն: Ինքնասպանությունը լուծում չէ:

Այդ ծայրահեղ քայլին երբեմն հասցնում է նաև հասարակությունը։ Այս առումով ռիսկային փուլում են հայտնի մարդիկ, քանի որ նրանց յուրաքանչյուր արարքը դառնում է հանրության քննարկման առարկա:

Տարիներ առաջ հայտնի հայերից մեկն աղմկահարույց պատմության մեջ հայտնվեց: Նրա մերկ լուսանկարները հայտնվեցին համացանցում, ու հասարակությունը սկսեց քննարկել ու պախարակել նրան։

Տարիներ անց նա խոստովանեց, որ հայտնվել էր նյարդահոգեբուժական դիսպանսերում: Անգամ ինքնասպանության փորձ էր արել, որովհետև կարծում էր, որ ամեն ինչ կորած է`սեփական հեղինակությունը, իր երեխայի ճակատագիրը …

Ի վերջո տեղափոխվեց արտերկիր, որտեղ նրան ոչ ոք չի ճանաչում ու մատնացույց չի անում:

Թվում է, թե վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչպես կանխարգելել ինքնասպանության դեպքերը։ Հոգեբան Սամվել Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ինքնասպանությունների աճ չի նկատում, պարզապես մեդիադաշտն է սկսել ավելի շատ լուսաբանել նման դեպքերը։

Учения по гражданской обороне в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում ինքնասպանությունների աճ է նկատվում. ի՞նչն է պատճառը

«Հայաստանում ինքնասպանությունների թիվը, զարգացած երկրների համեմատ, շատ ցածր է: Խորհրդային տարիներին ինքնասպանությունների դեպքերի լուսաբանումը խստիվ արգելված էր, սակայն այժմ այն հասանելի է յուրաքանչյուրին»,-նշեց հոգեբանը:

Նրա խոսքով՝ ինքնասպանությունները հիմնականում կապված են հոգեբանական խնդիրների կամ հոգեկան հիվանդությունների հետ:

«Ինքնասպանությունների հիմքում մեծ դեր են խաղում դեպրեսիաները, խաղամոլությունը, պատանեկան տարիքը (որն ամենավտանգավոր շրջաններից է ) և կյանքի վերջին փուլը՝ 70-ից հետո,երբ դեպրեսիան ուղեկցում է մարդուն»,- նշեց Խուդոյանը և ավելացրեց, որ մարդկանց ինքնասպանության կարող են դրդել նաև մեծ կորուստները, ինչպես մարդկային, այնպես էլ՝ նյութական:

Հոգեբանը շեշտեց, որ ինքնավնասումը և ինքնասպանությունը տարբեր դրսևորումներ են: Առաջին դեպքում մարդը փորձում է ուշադրություն հրավիրել իր անձի վրա, իսկ երկրորդ դեպքում հուսահատության քայլ է:

«Մարդը պետք է գիտակցի, որ եթե կա խնդիր, ապա կա լուծում: Անհրաժեշտ է նստել ու հստակեցնել խնդիրը, ապա ուսումնասիրել, թե նման խնդիրը ինչ լուծման եղանակներ ունի:Հավատացնում եմ, որ կարելի է լուծման բազում եղանակներ գտնել»,-ասաց նա:

Հոգեբանը առաջարկում է ոչ թե խնդրով ապրել, այլ փորձել լուծել այն, փոխել դեպրեսիվ, նևրոտիկ և վախեցնող մտածելակերպը:

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Խուդոյան
Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները - Sputnik Արմենիա
Սամվել Խուդոյան

«Ծանր իրավիճակներում վերհիշեք, թե քանի դժվարին իրավիճակ եք հաղթահարել, տարիներ անց որքան ծիծաղելի են թվում հաղթահարված խնդիրները և դրանց ծայրահեղ մոտեցումը»,-շեշտեց նա:

Խուդոյանի խոսքով` դեռահասության տարիքում ինքնասպանությունները կարելի է կանխել, եթե ծնողներն ավելի ուշադիր լինեն երեխաների արտահայտություններին:

«Այս կյանք էլ ինձ պետք չէ», «ես այսպես չեմ կարող ապրել» արտահայտությունները չպետք է անտեսվեն:

Հոգեբանը նշեց, որ՝ ինքնասպանություն գործող դեռահասները սովորաբար օրագրեր են պահում, որտեղ գրում են իրենց մտքերն ու ապրումները:

«Իմ պրակտիկայում եղավ մի դեպք, երբ 26 տարեկան երիտասարդը հաշվարկել էր իր թաղման ծախսերը, ցուցակ էր կազմել և գումար հավաքել, որպեսզի իր մահով ծնողներին ֆինանսական նեղություն չտա»,- ասաց նա` հավելով, որ այդ ցուցակը ոստիկաններն էին գտել տղայի բարձի տակ՝ անմիջապես ինքնասպանությունից հետո: Խուդոյանը համոզված է` եթե ծնողները տղայի վարքագծին ուշադիր լինեին, կզգային, որ նրա մոտ հոգեկան շեղումներ են սկսվել, և ողբերգությունը չէր լինի:

ՀՀ-ում ինքնասպանություններ գրանցվում են նաև քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին` հոգեբանը նշեց, որ 18-20 տարիքային շեմը բավականին վտանգավոր է: Եթե տղային նվաստացնում են, ծեծում կամ պատժում, դա հոգեբանական տրավմա է առաջացնում, որին գումարվում է նաև ընտանիքից, որոշ դեպքերում սիրած աղջկանից հեռու լինելը կամ սիրած աղջկա դավաճանությունը, որին երիտասարդը չի դիմանում և կարող է ինքնասպանություն գործել:

Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Երիտասարդ տղամարդը կախվել է վարձով տան խոհանոցում. նրան այդ վիճակում կինն է գտել

Ըստ հոգեբանի՝ քրեակատարողական հիմնարկներում դժվար է մարդկանց հոգեբանական օգնություն ցույց տալ, քանի որ այդ անձինք ավելի պարփակված են, հաճախ մտածում են, որ հոգեբանի հետ անկեղծ զրույցից կարող են տուժել:

Հանցագործներից շատերն ավելի շուտ հոգեթերապիայի կարիք ունեն, քան բանտարկության:

«ՔԿՀ-ներում ինքնասպանություններ լինում են, երբ բանտարկյալները միմյանց չեն հասկանում, ծայրահեղ ու լարված հարաբերություններ են ունենում կամ խաղամոլությամբ են տարվում ու գումարը ժամանակին չեն կարողանում հայթայթել»,– ասաց մասնագետը:

Անդրադառնալով 70–ն անց մարդկանց ինքնասպանությունների դրդապատճառներին` հոգեբանը նշեց, որ դա մենության, լքված լինելու հետևանք է: Մեծահասակներին սեր և ուշադրություն է պետք:

Ինքնասպանություն Լոռու մարզում. 68–ամյա տղամարդը փակվել է զուգարանում ու կտրել երակները

Խուդոյանը նշեց, որ Հայաստանում զարգանում է հոգեբանին դիմելու մշակույթը։ Տարածված են նաև հոգեբանական թրեյնինգները, որոնք կրթում են մարդկանց և նախապատրաստում դժվարին իրավիճակներ հաղթահարելուն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով` 2018 թվականին ՀՀ-ում 337 ինքնասպանության փորձ է գրանցվել, որի հետևանքով 143 մարդ մահացել է, իսկ 2019 թվականին 349 ինքնասպանության փորձ է գրանցվել, որի հետևանքով 115 մարդ է մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սեպտեմբերի 10-ը ճանաչել է որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր:

ԱՀԿ–ի տվյալներով՝ ամեն 40 վայրկյանը մեկ մոլորակի վրա ինչ-որ մեկը ինքնասպան է լինում: Յուրաքանչուր տարի ինքնասպան է լինում շուրջ 900 հազար մարդ:

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել

Լրահոս
0