00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնասպանության ազդակներ. երբ մարդիկ չեն լսում օգնության ճիչը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցЦветы и свеча в руках скорбящей девушки
Цветы и свеча в руках скорбящей девушки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնարավոր է՝ սխալվում եմ, բայց ինքնասպանության դեպքերն ալիքաձև են լինում։ Ինչ–որ ժամանակահատվածում գրեթե ամեն օր ինչ–որ մեկը նետվում է կամրջից, իսկ հետո որոշ ժամանակով դադարում են կամրջից նետվողների մասին լուրերը, և հաճախակի են դառնում ինքնահրկիզման փորձերը, հիմնականում` Հանրապետության հրապարակում։ Այստեղ ակնհայտ է ինչ-որ բան ցուցադրելու մտադրությունը։ Անպատասխան մնացած օգնության ճիչն այդ ձևով է արտահայտվում, ու այդ դեպքում ամենքս մեղքի մեր բաժինն ունենք։

Հիշո՞ւմ եք` ժամանակին գրեթե ամեն օր մեկը նետվում էր Երևանի երեք բարձր կամուրջներից մեկից։ Նույն ժամանակաշրջանում ինքնասպանության իմիտացիայի դեպքեր էլ էին լինում․ մարդը բարձրանում էր կամրջի եզրապատին ու սպառնում էր նետվել, բայց նրան հետ էին պահում այդ մտադրությունից։ Սա նույնպես ուշադրություն գրավելու տարբերակ է։

Мост Победа - Sputnik Արմենիա
Պատգամավորները թույլ չտվեցին երիտասարդին նետվել «Հաղթանակ» կամրջից

Սեպտեմբերին մահացավ Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման դիմած տղամարդը։ Օրեր առաջ հաշմանդամ կինը նույն վայրում նույն բանն արեց, ու դեռ հարց է` կապրի, թե ոչ։ Յուրաքանչյուր նման դեպքի հետևում սեփական գոյության իմաստը չտեսնելն է ու միայնակության զգացողությունը, սեփական պատասխանը` անպատասխան մնացած օգնության ճիչերին։ Դրանցից յուրաքանչյուրի մեջ ամենքիս պատասխանատվության բաժինը կա։

Վիճակագրությունը փորփրեցի. թվերը սարսափելի էին։ Պարզվում է՝ ամեն տարի ինքնասպանության հետևանքով մի քաղաքի բնակչության չափ մարդ է մահանում՝ մոտ մեկ միլիոն։ Այսինքն ինքնասպանությունն ընդհանուր առմամբ կախված չէ ո՛չ քաղաքականությունից, ո՛չ կառավարությունից` լավ կամ վատ, ո՛չ էլ կյանքի միջին մակարդակից։ Հյուսիսային Ամերիկան, օրինակ, այդ չարաբաստիկ ցուցանիշով առաջին տեղում է։

Բայց մի այլ հետաքրքիր բան էլ կա։ Միլիոնի դեպքում հաշվի են առնում միայն այն դեպքերը, երբ ակնհայտ է, այսպես ասած, «մաքուր» ինքնասպանությունը․ երբ կախվում են, կրակում են իրենց, նետվում են կամրջից, ահռելի քանակությամբ դեղ են խմում, ինքնահրկիզվում են և այլն։ Բայց ինքնասպանության բազում այլ տարբերակներ կան, որոնք քողարկված են, նման են հիվանդությանը կամ դժբախտ պատահարի։

Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
НТВ–ի լրագրողներից մեկն ինքնասպան է եղել. նա նամակ է գրել սիրած աղջկան ու ծնողներին

Օրինակ` մեքենան ընթանում է դատարկ ճանապարհով։ Սահուն գնում է ու հանկարծ կտրուկ շրջադարձ է անում ու արագ ընթացքով բախվում հսկայական ծառին, ճանապարհային սյանը կամ գետն է ընկնում կամրջից։ Մարդը մահանում է, սա ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար։

Կամ մարդն ինքն իրեն խեղդում է ալկոհոլի մեջ, գիտակցությունն այրում թմրանյութով։ Ո՞վ կարող է ասել՝ ինքնասպանությո՞ւն է, թե՞ ոչ։ Նույնիսկ այդ մարդը չի կարող այս հարցին պատասխանել․ հիվանդությունն ակնհայտ է, բայց գուցե այդ մարդու համար ավելի հեշտ է այդպես հեռանալ, քան կրակել սեփական քունքին։ Մի ուրիշ օրինակ էլ բերենք. արշավականն առանց ուղեկցորդի սար է բարձրանում ու ընկնում բարձրությունից։ Վստա՞հ եք, որ սա դժբախտ պատահար է։

Ու եթե հաշվի առնենք ինքնասպանության նաև այս ձևերը, թվերն ավելի սարսափելի կդառնան։ Չես էլ ուզում հաշվել։ Թեկուզ մոտավորապես։

Դա օգնության ճիչի պատասխան ճիչն է։ Սեփական ձայնը մարդկանց, հասարակությանը, աստծուն հասցնելու վերջին միջոց։ Քրիստոնեությունը քեզ դրախտ չի թողնի ու պետք է այրվես դժոխքի կրակներում, գրողը տանի այդ դրախտը, մարդն այդ պահին դրախտի մասին չի էլ մտածում, նա ուզում է միայն դուրս գալ դժոխքից, սեփական կյանքի դժոխքից։

В Ереване предотвращена попытка самоубийства - Sputnik Արմենիա
Հայաստանում շատ չեն կամրջից նետվողները, ինքնասպանության այլ ձևերն ավելի տարածված են

Նրա տրամաբանությունն ու բանականությունը չի բավարարում կանգ առնելու ու մտածելու համար, որ եթե կյանքի դասի միակ եզրակացությունն այն է, թե կյանքը բանի պետք չէ, ապա դա հանցավոր ուսուցչի մատուցած սխալ դաս է։ Կամ հանցավոր անտարբեր հասարակության։

Ինչ–որ տեղ կարդացի, որ աշխարհում ոչ մի տեղ ինքնասպանների հուշարձան չկա։ Կա՛մ ոչ ոք մտքով չի էլ անցել դրա մասին, կա՛մ էլ դա ամոթալի մի բան է համարվում, որի մասին չարժի բարձրաձայնել։ Հետաքրքիր է՝ երբ ու որ քաղաքում կհայտնվի ինքնասպաններին նվիրված առաջին հուշարձանը։

Լրահոս
0