00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք հստակ հասկանում ենք, թե տարիներ անց հանքավայրի շահագործումից հետո ինչ է մնալու մեզ. Միրզոյան

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջերմուկը տասնամյակներ շարունակ եղել է հանքաջրաբուժական կենտրոն: Քաղաքը, մեծ հաշվով, հենց հանքային ու բուժիչ ջրերի աղբյուրների հենքով է ստեղծվել իր ներկայիս տեսքով:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Արմեն Հակոբյան. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը դեմ է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը: Ավելի ճիշտ՝ նա կողմ է այն բանին, որ Ջերմուկը մնա ու զարգանա որպես հանքաջրաբուժական և զբոսաշրջային կենտրոն ու, որ չդառնա լեռնահանքային արդյունաբերական օբյեկտի բանվորական ավան՝ խոշոր բեռնատարների աղմուկի և հանքի պայթեցումների փոշու մեջ կորած՝ չհաշված մնացածը:

Представители общины Джермук на встрече с премьер-министром Армении (6 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը քննարկում է ունեցել ջերմուկցիների և «Լիդիանի» ներկայացուցիչների հետ

Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ տպավորություն է ստացել վարչապետ Փաշինյանի ու ջերմուկցիների վերջին երևանյան հանդիպումից, Նարեկ Միրզոյանը նկատեց. «Կարծում եմ, որ այն հարցի պատասխանը, ինչի համար հանդիպմանը գնացել էին մեր ընկերները, այսինքն՝ ոսկու հանքը պիտի շահագործվի՞, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը դեռ չենք ստացել:

Ուղղակի մենք մտածում էինք, որ արդեն հստակ որոշում կլիներ, ու մեզ հստակ պատասխան կտային, բայց, ցավոք, հստակ պատասխան մեզ չտվեցին»:

Ինչ վերաբերում է «Լիդիանի» ներկայացուցիչների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը, ապա մեր զրուցակիցը այն ևս ողջունում է, մոտեցմամբ, որ պետք է լսել բոլոր կողմերին: Ավելին, Նարեկ Միրզոյանի համար ցանկալի կլիներ, որ երկկողմ կամ եռակողմ հանդիպում լիներ, այսինքն՝ վարչապետը, Ջերմուկի բնակիչներն ու «Լիդիանի» ներկայացուցիչները դեմ դիմաց նստեին և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները հստակ ստանային:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ է որոշվել Ամուլսարի հարցի քննարկմանը. Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հայտնում

Նարեկ Միրզոյանի դիտարկմամբ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում ջերմուկցիների բացասական տրամադրությունն անփոփոխ է. ինչպես մեկ տարի առաջ բնակչության զգալի մասը կանգնեց և ոսկու հանքավայրի շահագործմանն իր դեմ լինելն արտահայտեց, առ այսօր այդ մոտեցումը պահպանվել է . «Հստակ կարող եմ ասել, որ ոչ մեկը ոչ մի բանում մեզ չի ուղղորդում: Մենք հստակ հասկանում ենք, թե տարիներ անց հանքավայրի շահագործումից հետո ինչ է մնալու մեզ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջերմուկը տարիներ շարունակ եղել է հանքաջրաբուժական կենտրոն, ու այն, որ քաղաքի հիմքը հենց հանքային ջրերն են, մենք ոսկու հանքավայրի շահագործում չենք ուզում, ինչքան էլ որ հանքավայրը շահագործել ցանկացող ընկերությունը նշի, թե հանքային ջրերին, զբոսաշրջությանը վնաս չի լինելու, կարծում եմ, դա մի քիչ այդպես չէ»,-ասաց Միրզոյանը:

Акция против эксплуатации Амулсарского месторождения (24.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
 «Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց

Ճշտող հարցին, թե՝ որքանո՞վ այդպես չէ, Նարեկ Միրզոյանը նկատում է՝ 50/50 հարաբերակցությամբ այդպես չէ:

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրենի հետ մեր հարցուպատասխանը գալիս ու խտանում է այն ձևակերպման վրա, որ եթե ինչ-որ բան Ջերմուկում պետք է հանքարդյունահանվի, ապա միմիայն բուժիչ հանքային ջուր:

Ավելին, Նարեկ Միրզոյանը համոզված կողմնակիցն է այն մոտեցման, որ Ջերմուկն ու շրջակա համայնքները լիովին կարող են զարգանալ՝ հիմնվելով հանքաջրաբուժության, զբոսաշրջության, հանքային ջրերի արտադրության վրա, գումարած՝ IT տեխնոլոգիաները: Այս վերջինի, այսինքն՝ ՏՏ ոլորտի առումով Ջերմուկը, կարելի է ասել, դեռ համեմատաբար «խոպան» վայր է, ուստի ծավալվելու և ստեղծագործական միտքն աշխատեցնելու լայն հեռանկարներ կան:

Глава следственной группы по делу Амулсара Юра Иванян на пресс-конференции (26 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Միայն այն, որ Ջերմուկում դեռևս «Թումո» կենտրոն չկա, թերևս պետք է հուշի այդ բացը լրացնելու մասին: Ի լրումն, լավ կլիներ լրջորեն մտածել արդիական երիտասարդական ժամանցի կենտրոն ստեղծելու մասին: Եվ, ամեն պարագայում, Նարեկ Միրզոյանն ընդգծում է, որ հանքային ջրերով ու հանքաջրաբուժական զբոսաշրջությամբ կարելի է պահել ու զարգացնել Ջերմուկը, որն այդ հենքով էլ ստեղծվել է:

Նա, ինչպես և Ջերմուկի զբոսաշրջային բիզնեսով զբաղվող շրջանակների ներկայացուցիչները, գտնում է, որ ներդրումները պետք է ուղղել ոչ թե լեռնահանքային արդյունաբերությանը՝ առողջարանային քաղաքին կպած հանքի շահագործման համար, այլ դեպի զբոսաշրջային ոլորտ:  

Ամուլսար. ամերիկացիները ՀՀ իշխանություններից պահանջում են չխանգարել Lydian Armenia-ին

«Մեր ենթակառուցվածքները շատ են և հնարավորություն ունենք 12 ամսվա ընթացքում ընդունելու այնքան զբոսաշրջիկների, որքան կգան: Եթե Ջերմուկը դիտարկենք որպես զբոսաշրջային կենտրոն՝ ավելի մեծ օգուտ կլինի քաղաքին, քան եթե լինի հանքարդյունաբերական կենտրոն: Մենք չենք ուզում, որ մեր քաղաքը դառնա հանքարդյունաբերական բանավան»,-ընդգծում է Նարեկ Միրզոյանը:

Гора Амулсар, Армения - Sputnik Արմենիա
Եթե այս իշխանությունն ազնիվ է, Ամուլսարի հարցում անաչառ քննություն կիրականացնի. տնտեսագետ

Ինչ վերաբերում է զբոսաշրջային ենթակառուցվածքներին, ապա ըստ մեր զրուցակցի, Ջերմուկում այժմ գործում է հյուրանոցային համալիր, միաժամանակ 1700-2100 հյուր ընդունելու հնարավորությամբ: Այդ համալիրներից ձմռանը չեն գործում երկուսը միայն: Յուրաքանչյուր հյուրանոցային համալիր ապահովում է միջինը՝ 70, իսկ ակտիվ զբոսաշրջային ժամանակահատվածում՝ մինչև 100-120 աշխատատեղ: Սա՝ չհաշված սննդի օբյեկտները:

Մեր զրուցակցի խոսքով՝ 2012 թվականից ի վեր դեպի Ջերմուկ զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճել է և հասել տարեկան մոտ 50 հազար զբոսաշրջիկ ընդունելու ցուցանիշին: Այս տարի էլ Ջերմուկի զբոսաշրջային ընկերությունները նոր շուկա են, կարելի է ասել՝ հայտնաբերել իրենց համար: Մասնավորապես, անցած երեք ամսվա ընթացքում բազմաթիվ տուրիստական խմբեր են Ջերմուկ այցելել հատկապես Ֆիլիպիններից ու Իսրայելից:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցում կա՞ արդյոք հակասություն Ղազարյանի հին և նոր տեսակետների միջև. պարզաբանում

Ինչպես նշում է Նարեկ Միրզոյանը, հասկանալի է, որ ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա գտնվող ոսկու հանքավայրի շահագործման դեպքում,  բազմաթիվ զբոսաշրջիկներ պարզապես չեն ցանկանա այցելել Ջերմուկ, իսկ դա իր հերթին կնշանակի քաղաքի զբոսաշրջային ու առողջարանային գրավչության անկում, եթե ոչ՝ կորուստ, զբոսաշրջային ինդուստրիայի համար անխուսափելի վատ հետևանքներով: 

Ամուլսարի բողոքի ակցիայի ակտիվիստներից մեկը ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց

Ամփոփենք. եթե ոսկու հանքավայրի շահագործման կողմնակիցները ցանկանում են համեմատաբար կուշտ լինել այսօր ու մոտակա մի քանի տարվա ընթացքում, ապա Ջերմուկը որպես առողջարանային քաղաք պահպանելու և զարգացնելու կողմնակիցները ցանկանում են, որ կուշտ ու առողջ լինեն և պահպանված բնական միջավայր ունենան իրենց զավակները և թոռները՝ առաջիկա մի քանի տասնամյակում, ասենք՝ 2050 թվականից էլ այն կողմ:

Լրահոս
0