00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կսկսեն նոր զենք արտադրել. առաջին փորձանմուշները ցուցադրվեցին Ստեփանակերտում

© Sputnik / Андрей Станавов / Անցնել մեդիապահոցПроизводство снайперских винтовок в оружейной компании Lobaev Arms
Производство снайперских винтовок в оружейной компании Lobaev Arms - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակի պահանջարկից ելնելով՝ նախարարությունը տեխնիկական առաջադրանքներ կձևավորի այս կամ այն տեսակի սպառազինության կամ տեխնոլոգիաների համար։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Բանակն ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նոր սարքավորումների համար գաղափարներ կմշակեն, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միությունն այդ գաղափարները կյանքի կկոչի։

Секретари Совета безопасности Армении и России Армен Григорян и Николай Патрушев возложили цветы у памятника неизвестному солдату (13 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենք վաճառելու հարցը

2019 թվականի գարնանը Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միությունը։ Նրա շուրջ միավորվեցին այն ձեռնարկությունները, որոնք պաշտպանության ոլորտի համար որևէ արտադրատեսակ են թողարկում՝ նրանք, ովքեր օպտիկա են ստեղծում, «երկաթեղեն» և էլեկտրոնիկա, կամ դրանց աշխատանքի համար ծրագրեր գրում։ Միասին կարելի է ավելի շատ բան անել, համոզված է միության անդամ, «Լոկատոր» ձեռնարկության գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը։

ԱՄՆ պայքարը Կովկասում սպառազինությունների շուկայի համար. ի՞նչ վտանգ է սպառնում Երևանին

Պաշտպանական նոր տեխնոլոգիաներ ստեղծող ընկերությունների առաջ երկար տարիներ հարց էր ծառացած։ Օրինակ, ինչ–որ մեկը թղթի վրա գրված կամ արդեն այն «երկաթով» իրականացրած (այսինքն նախատիպ) գաղափար ունի։ Ինչպե՞ս պարզել՝ դա պե՞տք է բանակին, թե՝ ոչ։ Եթե դա չիմանաս, աշխատանքի վրա ավելորդ նյութական ռեսուրսներ են վատնվում, իսկ ամենակարևորը` անվերադարձ կորչում է ժամանակը (պաշտպանական տեխնոլոգիաներում այն փողից պակաս կարևոր չէ)։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после окончания пленарного заседания ПМЭФ-2019 (7 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
«Ոչ փոքր ինչ-որ բան». ի՞նչ զենք կարող է Հայաստանը ստանալ Ռուսաստանից

Այդ հարցը լուծելու համար 2019 թվականի մարտին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն  է ստեղծվել։ Նախարարությունը պաշտպանության նախարարության և բանակի հետ քննարկելու է, թե երկրին ինչ տեխնիկա է անհրաժեշտ և ինչ բնութագրերով (չէ՞ որ զինվորականներից ավելի լավ, բնականաբար, ոչ ոք չի ասի)։ Այսինքն, Պաշտպանության նախարարությունն ու բանակը հարց են դնելու, թե «ինչ է անհրաժեշտ», իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` «ինչ անել»։ Իսկ թե ինչպես անել՝ կորոշեն արդեն ձեռնարկության ինժեներները։

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին

Այլ կերպ ասած՝ բանակի պահանջարկից ելնելով՝ նախարարությունը տեխնիկական առաջադրանքներ կձևավորի այս կամ այն տեսակի սպառազինության կամ տեխնոլոգիաների համար։  Իսկ այդ առաջադրանքների վրա կաշխատեն ձեռնարկությունները` մրցութային կարգով։  Բոլոր այդ հարցերը միության անդամները ներկայացրել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

© Photo : provided by Locator«Լոկատոր» ձեռնարկության գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանին ներկայացնում է նոր թրթուրավոր պլատֆորմը
Հայաստանում կսկսեն նոր զենք արտադրել. առաջին փորձանմուշները ցուցադրվեցին Ստեփանակերտում - Sputnik Արմենիա
«Լոկատոր» ձեռնարկության գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանին ներկայացնում է նոր թրթուրավոր պլատֆորմը

Պաշտպանական ձեռնարկություններն իրենց մշակումները բազմիցս ներկայացրել են Երևանում անցկացվող ցուցահանդեսներին։ Մի քանի օր առաջ դրանք առաջին անգամ ցուցադրվեցին Ստեփանակերտում՝ ԼՂՀ անկախության  հռչակման օրվա (սեպտեմբերի 2) առիթով։

Министр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки 150-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ձեզ համար առևտուր, մեզ համար` մահ». ԱԳ նախարարը` Բաքվին իսրայելական զենք վաճառելու մասին

 «Լոկատոր» ընկերությունը մի քանի տարի է, ինչ ավտոմատիկա է ստեղծում հրաձիգների և հրետանու համար։ Այդ տեխնիկայի մասին մենք արդեն գրել ենք. այն կոչված է բարձրացնել անվտանգությունն առաջնագծում։ Նրա գործընկերները տեխնոլոգիաների տարբեր տեսակներ են ստեղծում, ոմանք` ԱԹՍ–ներ (զենքով կամ առանց զենքի), ոմանք` հետևելու համար՝ օպտիկա, ոմանք էլ՝ տեղաշարժման տվիչներ։ Եվ իհարկե, կան ձեռնարկություններ, որոնք ավանդական, սակայն շատ կարևոր զենք են թողարկում։ Այս ամենը ցուցադրվել էր ցուցահանդեսի այցելուներին։ Իսկ նրանց շարքում և՛ զինվորականներ կային, և՛ Արցախի նախագահ Բակո Սահակյանը։  

 «Մենք շատ ուրախ ենք այն փոխգործակցության համար, որը հաստատվեց ցուցահանդեսի ժամանակ։ Մեզ մոտենում էին սպաներ և գեներալներ, ուսումնասիրում տեխնիկան, ասում էին, թե ինչպես կարող է այն ծառայել իրենց, և ինչ խնդիրներ լուծելու համար։ Գործի համար ոչինչ այդքան օգտակար լինել չի կարող, քան նման փոխգործակցությունը։ Եվ մենք հույս ունենք, որ այն կանոնավոր կլինի»,–ընդգծեց Խաչատրյանը։

Որոշ դեպքերում զինվորականներն ասում էին. «Ահա այս ֆունկցիաներն ավելորդ են, նման տեխնիկա մենք արդեն ունենք»։ Այսինքն, իմանալով, թե ինչ է անհրաժեշտ բանակին, իսկ ինչ այնտեղ արդեն կա՝ կարելի է նույնքան օգտակար տեխնիկա ստեղծել, սակայն արդեն առանց ավելորդ տվիչների և ֆունկցիաների, այսինքն՝ առանց ավելորդ ծախսի։

Совместная пресс-конференция министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна и действующего главы ОБСЕ Мирослава Лайчака (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հարցը փակված է. ԵԱՀԿ ղեկավարը` Ադրբեջանին սլովակական զենք մատակարարելու մասին

Միության մեկ այլ խնդիրն էլ տեղական պաշտպանական արդյունաբերությանն աջակցելն է։ Տեղում ավելի հեշտ է հավաքել և փորձարկել տեխնիկան, իսկ ամենակարևորը` ավելի հեշտ է հետագայում այն սպասարկելը։ Բացի այդ, տեղի ձեռնարկությունները երկրում ավելի շատ հարկեր և աշխատատեղեր են ստեղծում։

Եվ վերջապես, հարց, որը, ինչպես հայտնի է, լուծում է ամեն բան՝ կադրերը, այսինքն՝ աշխատուժը։ Հաճախ մենք ասում ենք, որ Հայաստանում շատ են լավ ինժեներները։ Ընդ որում, այսօր ընդունված է ինժեներ կոչել նաև ծրագրավորողներին (անգլերեն software engineer–ից)։  Հայաստանում նրանց թիվն իսկապես մեծ է, և նրանք բավականին բարձր մակարդակի են։ Իսկ ահա ավանդական հասկացությամբ ինժեներներն ավելի քիչ են։ Հանրապետությունում  իրենց գործը լավ իմացող ինժեներ–մեխանիկներ գրեթե չկան։

152-мм самоходная пушка-гаубица Дана на военном параде по случаю 100-летия Вооруженных сил Азербайджана (26 июня 2018). Бакy - Sputnik Արմենիա
Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել. պաշտպանության նախարարը` աղմկահարույց գործարքի մասին

Մարդիկ, որոնք կարող են անձամբ հաշվարկել կոնստրուկցիայի և ուժի արժեքը։ Երիտասարդներն այդ ոլորտ չեն գնում, քանի որ մեզ մոտ դեռ չեն սովորել մեխանիկների աշխատանքը համարժեք վարձատրել։ Այդ է պատճառը, որ այստեղ ներգրավված են 60-ն անց մասնագետները։  Փոքր–ինչ լավ իրավիճակ է ինժեներ–էլեկտրիկների հետ կապված, սակայն այստեղ էլ շատ չեն մասնագետները, որոնք կարող են նախագծել և հավաքել էլեկտրոնային սխեման։

 «Իսկ գիտելիքն ու փորձը շատ կարևոր են, որպես ինժեներ եմ դա ասում։ Թղթի վրա բոլոր ինժեներներն ամեն ինչ կարող են, իսկ մետաղի վրա` ոչ միշտ», – ընդգծեց Խաչատրյանը։

© Photo : provided by LocatorՀրետանի՝ «Լոկատոր» ընկերության ավտոմատիկայով
Հայաստանում կսկսեն նոր զենք արտադրել. առաջին փորձանմուշները ցուցադրվեցին Ստեփանակերտում - Sputnik Արմենիա
Հրետանի՝ «Լոկատոր» ընկերության ավտոմատիկայով

Ապագա մասնագետների պատրաստելու համար միությունը մտադիր է բուհերի հետ համագործակցության ծրագիր մշակել, այդ թվում՝ նաև ռուսական բուհերի։ Այդ նախագծերի մասին մենք մանրամասն կպատմենք մոտ ապագայում։

Լրահոս
0