00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձեզ համար առևտուր, մեզ համար` մահ». ԱԳ նախարարը` Բաքվին իսրայելական զենք վաճառելու մասին

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки "150-летие Галуста Гюлбенкяна" (26 марта 2019). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки 150-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Երևանը վստահ է, որ սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր է Հարավային Կովկասի համար։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն Ադրբեջանին իսրայելական անօդաչու թռչող սարքեր առաքելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի կարող չանհանգստացնել Երևանին, և դրա համար տարբեր պատճառներ կան։ Այս մասին իսրայելական Kan News–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Առաջին հերթին, այն, ինչն Իսրայելի համար առևտուր է, մահացու զենք է մեր ժողովրդի դեմ։ Եվ մենք տեսել ենք դրա օգտագործումը մեր դեմ։ Մենք կորուստներ ենք կրում դրա կիրառման հետևանքով։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչպես ենք վերաբերվում դրան։ Երկրորդ` մեր երկիրը շատ լավ գիտակցում է իր անվտանգության կարևորությունը, և վստահ եմ` դուք լավ հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում», – ասել է նախարարը։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Լարվածություն սահմանին և «հրավեր» ԱՄՆ համանախագահողից. ի՞նչ նոր բան է սպասվում

Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը միշտ վստահ է եղել և կլինի ինքն իրեն պաշտպանելու կարողությունների մեջ։

«Այս հարցում երկընտրանք չկա, բայց կա մեր տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը պաշտպանելու, հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու ցանկություն և ձգտում` հիմնված բոլոր կողմերի համար ընդունելի հիմքերի վրա։ Ճիշտ է`մեր տարածաշրջանն այդքան բարենպաստ չէ այս ամենի համար», – ասել է նա։

Հիշեցնենք, որ 2019թ.–ի փետրվարին հայտնի է դարձել, որ իսրայելական Aeronautics Defense Systems Ltd (ADS)–ը վերսկսել է անօդաչու թռչող սարքերի առաքումն Ադրբեջան։

2017թ–ին Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ձեռք բերելով նոր անօդաչու թռչող սարքեր, խնդրել էին ADS աշխատակիցներին ցուցադրել դրոնների հնարավորությունները։ Դրա համար օպերատորներին առաջարկել էին հարվածել Արցախի հայկական դիրքերին։ Իսրայելական օպերատորները հրաժարվել էին կատարել խնդրանքը, սակայն ընկերության մենեջերները, հավանաբար վախենալով շահավետ պայմանագրի ձախողումից, իրենք էին լիցքավորել դրոնները և թիրախավորել հայկական դիրքերը։ Դրանից հետո Իսրայելի ՊՆ–ն կասեցրել էր ընկերության երեք ղեկավարների արտահանման արտոնագրերը։ Ու հիմա պարզվում է, որ կասեցումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, այլ ոչ թե ընկերությանը։

Լրահոս
0