00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցը փակված է. ԵԱՀԿ ղեկավարը` Ադրբեջանին սլովակական զենք մատակարարելու մասին

© Sputnik / Asatur YesayantsСовместная пресс-конференция министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна и действующего главы ОБСЕ Мирослава Лайчака (13 марта 2019). Еревaн
Совместная пресс-конференция министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна и действующего главы ОБСЕ Мирослава Лайчака (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Լայչակը նշել է, որ Բրատիսլավան Ադրբեջանին զենք մատակարարելու ժամանակ «ոչ մի սխալ» չի արել, գործարքները Իսրայելի հետ էին։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իսրայելի միջոցով Ադրբեջանին սլովակական զենքի մատակարարման հարցը փակ է։ Այս մասին այսօր Երևանում ասուլիսի ընթացում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Հայաստանի ԱԳՆ–ն մեզ տեղեկացրել էր իրավիճակի մասին։ Օգոստոսին ԱԳՆ–ն ու տնտեսության նախարարությունն ուսումնասիրել են այդ հարցը։ Հետազոտության արդյունքում սլովակական կողմը ոչ մի սխալ չի գտել։ Իսրայելի ու Սլովակիայի միջև կար առանձին պայմանագիր ու փաստաթղթեր, որոնցում արձանագրվել էր, որ վերջնական ստացողը Իսրայելն է», – ասաց Լայչակը։

Действующий глава ОБСЕ Мирослав Лайчак на совместной пресс-конференции с министром иностранных дел Армении Зограбом Мнацаканяном (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյան – Ալիև հանդիպումները պետք չէ թերագնահատել. ԵԱՀԿ ղեկավար

Նրա խոսքով` հարցը մի քանի անգամ քննարկվել է, այդ թվում` Զոհրաբ Մնացականյանի հետ։ Լայչակի կարծիքով` հարցը փակված է։

«Մենք ամեն ինչ մանրամասն բացատրեցինք միմյանց, կարծում եմ` այդ քննարկումը դադարեցվել է ու չի շարունակվի։ Ինչպես և պայմանագիրը», – ասաց Լայչակը։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին նշեց, որ հարցը երկկողմանի շփումների օրակարգում էր, ու բոլոր կողմերի ուշադրությունն է պահանջում։ Այդ առումով Երևանը չի ողջունում տարածաշրջանում սպառազինության մրցավազքը։

«Մենք բավականին զգայուն ենք նման հարցերի նկատմամբ։ Ես շնորհակալ եմ նաև գործընկերոջս` Միրոսլավին, որ մենք կարողացանք նման երկխոսություն ունենալ։ Դա թույլ կտա կանխել սպառազինության մրցավազքը», – ասաց Մնացականյանը։

Այս խնդիրը, նրա խոսքով, եղել ու մնում է ԱԳՆ օրակարգում և ոչ միայն կոնկրետ դեպքում, այլև ընդհանուր առմամբ։

2018 թվականի հուլիսին Սլովակիայում հայտնի Dennik N պարբերականը մեծ հոդված էր հրապարակել Բաքվին զենք վաճառելու աղմկահարույց գործարքի մասին։ Այդ հոդվածի համաձայն՝ Բրատիսլավան ռազմական տեխնիկան Ադրբեջան է առաքում Իսրայելի միջոցով։ Չեխական հեռուստատեսությունը, սկսած 2017թ.–ի սեպտեմբերից մինչև 2018թ–ի հունիս, երեք ռեպորտաժ է ցուցադրել սլովակական ընկերության արտահանման մասին։ Հեղինակները համոզված են, որ խոսքը հենց այն զենքի մասին է, որն արդյունքում հայտնվել է Բաքվում։

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12–13–ին աշխատանքային այցով Հայաստանում է։ Ենթադրվում է, որ Լայչակը հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։

Լրահոս
0