ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի աշխատակիցները դուրս են եկել աշխատանքից, և նրանց վերջնահաշվարկ չի տրվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և ավելացնում, որ ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան։
«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին
«Սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը և հայց ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի»,– նշում է «Ժողովուրդը»։
Ըստ պարբերականի` Ստեփանյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով և չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել: