ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Նախկինում ապօրինի թմրաշրջանառության համար դատապարտված 57-ամյա տղամարդն Արարատի մարզի Ավշար գյուղում կանեփ է աճեցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության Արարատի բաժանմունքն այդ մասին օպերատիվ տեղեկություններ է ստացել սեպտեմբերի 4-ին։
Նույն օրը զննվել է տղամարդուն պատկանող խաղողի այգին և հայտնաբերվել 14 կգ զանգվածով կանեփի 52 բույս։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է և անձնական օգտագործման համար է աճեցրել։
Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել
Հայտնաբերված բույսերը փաթեթավորվել են փորձաքննության ուղարկելու համար։
Քննությունը շարունակվում է։