ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ բավարար չէ, քանի որ յուրաքանչյուր կրակոց արդեն իսկ իրավիճակի` անբավարար լինելուն է տանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Իրավիճակը սահմանին մեզ համար երբեք բավարար չի լինի, եթե նույնիսկ մեկ կրակոց կա։ Սակայն սահմանին լարվածության թուլացում կա, ինչին նպաստել է Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը»,–ասաց նա։
Նրա խոսքով` լարվածության թուլացմանը նպաստել է նաև ուղիղ կապի հաստատումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Նախարարի գնահատմամբ` ուղիղ կապը գործիք է, որը նպաստում է էսկալացիայի նվազմանը։
«Վիզաների ազատականացման հարցը լուծելու համար փորձագետների խումբ ենք ստեղծել». ԱԳ նախարար
Հիշեցնենք, որ դեռ 2018–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու երկրների ղեկավարները սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Դուշանբեում նաև երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապ հաստատելու որոշում էր կայացվել։
Եթե սեղանին փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ ԼՂ հարցում չենք բանակցում. Մնացականյան