ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 5-6-ն Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ օթերևութաբանների կանխատեսումների օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 4-5, իսկ Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։
Մայրաքաղաքում այսօր և վաղը տեղումներ չեն գրանցվի, 7-9-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Որոնք են լավագույն զբոսաշրջային ընկերությունները. «Արմենիա տուրիստիչեսկայան» կբացահայտի նրանց
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճանի, երեկոյան ժամերին` 21-23, իսկ գիշերը` 15-17 աստիճան։