ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 03:00-05:00-ն ընկած
ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը, և մտել ալյուրի վաճառքի սրահ, կոտրել ներսում գտնվող չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել պահարանի մեջ եղած գումարը, այնուհետև Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
ժամը 06:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան:
ժամը 06:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան:
Երևանում 35-ամյա կինն ինքնասպանության փորձ է արել
Ըստ լուրերի՝ փախուստի ընթացքում Mercedes-ը հարվածել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողել այնտեղ և փախուստի դիմել:
Սարսափելի դեպք Բրյուսովի փողոցում. բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: