ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից այսօր երեխա է ընկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
««911» ծառայությունը ժամը 10:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան երեխայի, որը, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեխան ողջ է, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բուժկենտրոնից էլ տեղեկացրին, որ փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, հիմա հետազոտություններ են անցկացնում։
Երեխայի վիճակի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ այստեղ։
Կրակոցներ Արմավիրում. հոլովվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը