ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
«Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Նաիրուհու գործը շարունակում է եղբայրը. նվերներ` սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին
Երևանում այսօր և վաղը տեղումներ չեն գրանցվի, սեպտեմբերի 5-7-ը առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 27-29 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +15 աստիճան։