00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«…Հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»

© Sputnik / Aram NersesyanПраздник Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт
Праздник Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախը 1918-20 թվականների ադրբեջանական պետության կազմում չի եղել ու բռնակցվել էր Բաքվին ավելի ուշ՝ բոլշևիկյան իշխանության կամայական մոտեցմամբ:

Այսօր տոնեցինք Արցախի անկախության 28-րդ տարեդարձը:

Ուղիղ 28 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի անկախության Հռչակագիրը:

Арарат Мирзоян ответил на вопросы журналистов в кулуарах парламента (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ու Արցախի միջև ոչ ոք չի կարող սեպ խրել. Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում է

Պատմական փաստաթղթի առանցքային ձևակերպումը, բնականաբար, հենց այդ քաղաքական ակտն է, որ համատեղ նստաշրջանը «Հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում»:

 Բայց, ինչ խոսք, էական են հռչակագրի բոլոր դրույթներն ու շեշտադրումները, որոնք արժե մեկ անգամ էլ վերընթերցել՝

վերհիշելու համար, թե ինչն ինչպես ու ինչից հետո եղավ, իսկ արդեն երիտասարդ սերնդի դեպքում՝ լավատեղյակ լինելու համար:

Ժամանակ առ ժամանակ կարծես ինչ-որ շփոթ է առաջանում Արցախի միավորման, ապա՝ անկախ պետականության հռչակման տեսանկյունից: Բայց դեպքերը արժե ու պետք է դիտարկել իրենց պատմաքաղաքական զարգացումների մեջ և այդ կոնտեքսում:

Президенты Армении и Карабаха Армен Саркисян и Бако Саакян посетили винный завод Катаро (2 апреля 2019). Село Тох - Sputnik Արմենիա
Բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ. ՀՀ նախագահ

Օրինակ, անկասկած, շատերը գիտեն, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու ԼՂ Ազգային խորհուրդը համատեղ նիստում ընդունեցին հայտնի որոշումը ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Բայց հաստատապես միայն փորձագետները, այն էլ՝ երևի ոչ բոլորը կհիշեն, որ դա հայ ժողովրդի՝ իշխանության մարմինների միջոցով արտահայտված կամքից բացի, նաև պատասխան քայլն էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանության հակահայկական քայլին, կոնկրետ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1989թ. նոյեմբերի 28-ի որոշմանը՝ Արցախը մի անգամ էլ Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ:

Նման իրավիճակում Հայաստանի խորհրդային հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությանն այլ բան չէր մնում, քան նման հակաքայլ անել ու հայտարարել վերամիավորման մասին:

Մուսա լեռում վառված ջահը հասավ Արցախ. Ստեփանակերտում մեկնարկեց «Համահայկական խաղեր»-2019
Ինչ վերաբերում է Արցախի անկախության հռչակմանը, ապա չմոռանանք, որ նույն 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոսի վերջերը, ըստ էության, հոգեվարք ապրող խորհրդային իշխանությունը, ձեռք-ձեռքի տված ադրբեջանական իշխանավորների հետ, ամեն ինչ արեց՝ համոզելու համար հայությանն ու հատկապես Արցախի մեր հայրենակիցներին, որ այլ ելք, քան անկախությունը և ազատ ապրելու անկապտելի իրավունքը զենքի ուժով պաշտպանելն է, չկա:

 Հենց 1991-ի ապրլ-օգոստոս ամիսներին սկսվեց տխրահռչակ «Կոլցո» գործողությունը՝ հաջորդիվ «անձնագրային ռեժիմի» սահմանմամբ, Արցախի հայության դեմ վայրագ բռնությունների, կամայականությունների, մարդասպանությունների ու պատանդառության ամենաանարգ ու գազանաբարո դրսևորումներով:

Президент НКР Бако Саакян  - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Քաղաքական տեսանկյունից, 1991-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանը անկախություն հռչակեց, ըստ որում՝ հռչակելով 1918-20թթ պետության վերականգնման մասին: Սա էական է, քանզի Արցախը 1918-20 թվականների ադրբեջանական պետության կազմում չի եղել ու բռնակցվել էր Բաքվին ավելի ուշ՝ բոլշևիկյան իշխանության կամայական մոտեցմամբ:

Այնպես որ, 1991-ի այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենքներով ու միջազգային իրավունքի տեսանկյունից, ԼՂԻՄ-ը, որպես ինքնավարություն, լիարժեք ազատ ու իրավազոր էր իր որոշումը կայացնել և կայացրեց: Հետևաբար, անընկալելի է այն պատկերացումը, որ Արցախը սրանից 28 տարի առաջ Ադրբեջանից անկախացավ: Ո՛չ, 28 տարի առաջ Արցախը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից, ինչպես դրանից 3 օր առաջ Ադրբեջանն էր հռչակել:

Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել
Հռչակագրում արտացոլված խիստ բնութագրական և կարևոր հանգամանք է նաև հանրաքվեի անցկացման մասին նշումը, բնականաբար, նաև բուն անկախության հանրաքվեն, որ տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին: Բնութագրականն այստեղ  այն է, որ այդ հանրաքվեին մասնակցելու համար ապահովվել են բոլոր պայմանները՝ Արցախի ադրբեջանցի բնակչության համար, որ ընդհանուրի շուրջ 20 տոկոսն էին կազմում: Սակայն ադրբեջանցիները, Բաքվի հրահանգով, հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին:

Президент Армении Армен Саркисян встретился с Президентом Карабаха Бако Саакяном (13 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուք հասել եք հաջողության». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Դրա համար էլ արձանագրված է, որ Արցախի անկախության հանրաքվեին մասնակցել է բնակչության շուրջ 80 տոկոսը, մասնակցածների 99 տոկոսը կողմ է քվեարկել անկախ պետականության հռչակմանը:

Եվ, ի դեպ, նույն ժամանակ տեղի ունեցած համաժողովրդական ընտրություններով ձևավորվեց նաև Արցախի նոր իշխանությունը՝ Գերագույն խորհուրդը: Սա էլ է հատկանշական, քանզի Արցախի ինքնիշխանությունը հենց սկզբից խարսխվեց ժամանակակից աշխարհում ընդունված ժողովրդավարական սկզբունքների վրա:

«Եվ այսօր էլ համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին». Բակո Սահակյան
Դրան, հայտնի է՝ արդեն հաջորդեց Բաքվի, ըստ էության՝ նորանկախ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան՝ նույնպես նորանկախ ԼՂՀ-ի դեմ…

Ինքնորոշված, անկախ և զարգացող Արցախն իր անկախության 28 տարիներից առաջին 3 տարին անցել է ծանրագույն փորձությունների ու պարտադրված պատերազմի դիմակայելով, հայության հավաքական աջակցությամբ, բարի կամքի ու արդարամիտ այլազգի բարեկամների սատարմամբ: Հարցը միայն մարտի դաշտում հաղթելը չէ, ինչը խիստ կարևոր է, անշուշտ: Հարցերից հիմնականը ձեռք բերած ազատությունը պահպանելն ու զարգանալն է, հզորանալը այնքան ու այնպես, որ դիմացինը ինքաբերաբար խաղաղվի:

Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
«Մի հարցում կա հստակ պայմանավորվածություն». քաղաքագետը` նախընտրական Արցախի մասին

Վերջերս շատերը վերհիշեցին Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հանրահայտ արտահայտությունը՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»: Այո՛, դա այդպես է: Բայց դա գործում է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իրեն նույնքան Արցախ է համարում, քանի դեռ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ գտնվի, իրեն նույնքան արցախցի է համարում:

Մեր հանրահայտ հերոս Մոնթե Մելքոնյանը հենց այդ խտացվածությամբ էր շեշտում՝ «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:

Այո՛, Արցախը մեր միջնաբերդն է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ պետականության հարատևման իմաստով, թե՛ նաև զարգացման ու առաջընթացը խթանելու տեսանկյունից:

Լրահոս
0