00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի հարցում կա հստակ պայմանավորվածություն». քաղաքագետը` նախընտրական Արցախի մասին

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт
Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի ներքաղաքական անցուդարձին վերաբերող լրահոսին հետևելիս՝ արտաքուստ առաջին տպավորությունն այն է, թե նախընտրական կրքերն այնտեղ շիկացել են բուն ընտրարշավից շատ ավելի վաղ: Բայց հետաքրքրական ուրիշ նրբերանգներ կան, քանզի Արցախում ամեն ինչ միշտ մի փոքր այլ է:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik, Արմեն Հակոբյան. Այս պահին Արցախում դիտարկվում են երկու՝ միմյանց հակասող գործընթացներ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը, որն օրերս է վերադարձել Արցախից և այնտեղ հանդիպել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Вице-премьер Тигран Авинян во время заседания правительства (28 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախում նախընտրական պայքարն ապացուցում է, որ այնտեղ ժողովրդավարություն կա. Ավինյան

«Մի կողմից նախընտրական քարոզարշավն է, և նախընտրական փուլը կարծես թե շատ շուտ է սկսվել, ինչը երևի թե հիմնականում պայմանավորված էր ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական զարգացումներով: Բայց ահա այս քարոզչական նախընտրական փուլին զուգընթաց, կան նաև ինչ-որ սպասողական տրամադրություններ, ընդ որում, բոլոր հնարավոր մասնակիցների շրջանում»,– ասաց նա:

Փաշինյանի ելույթը Արցախում ներքին խնդիր չի լուծել

Առավել քննարկված իրադարձություններից մեկը, իհարկե, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր Ստեփանակերտի վերածննդի հրապարակում Համահայկական խաղերի մեկնարկի առիթով հրավիրված հանրահավաքում: Շատ է արդեն խոսվել այդ ելույթի այլ բաղադրիչների ու թեզերի մասին, ուստի հետաքրքիր է, թե Փաշինյանի ելույթը ի՞նչ խնդիրներ կամ մեսիջներ ուներ Արցախի զուտ ներքին զարգացումների հետ կապված:

Ըստ մեր զրուցակցի` Փաշինյանն այդ ելույթով Արցախի ներքաղաքական զարգացումների հետ կապված որևէ խնդիր չի լուծել:

«Նա, իհարկե, փորձեց ներկայանալ որպես մի մարդ, որը կարող է համախմբել հանրությանը, կարող է Արցախում էլ ընկալվել որպես ժողովրդի առաջնորդ, ինչպես այստեղ է ընդունված նրան ասել, և որը կարող է ազդեցություն ունենալ Արցախում գործող քաղաքական ուժերի վրա: Բայց բոլոր այս կետերով, կարծում եմ, Փաշինյանը ձախողվեց»,– ասաց Մելիք Շահնազարյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ երկու պետությունների ղեկավարները՝ Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը, բարձրանում էին հանրահավաքի հարթակ, Սամվել Բաբայանի կողմնակիցները սկսեցին վանկարկել, ապա ելույթների ընթացքում իրենց վանկարկումներով խանգարել:

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան․ «Վարչապետի արցախյան ելույթը սպեկուլյացիայի էլեմենտներ ուներ»

«Արթուր Վանեցյանը իջավ վանկարկողների մոտ, բացատրեց, որ այսօր այդ օրը չէ, բայց տեսանք, որ գոնե Բաբայանի կողմնակիցները, որոնք հիմնականում Բակո Սահակյանի ելույթն էին փորձում խանգարել, նույնն արեցին նաև Փաշինյանի ելույթի ժամանակ: Մյուս կողմից, Փաշինյանը փորձեց ցույց տալ մեծ համախմբում, բայց հրապարակում եղել է առավելագույնը 7 հազար մարդ, թեպետ այդքան էլ չկար, այն դեպքում, երբ Ստեփանակերտի բնակչությունը մոտ 60 հազար է: Իսկ այդ հավաքին ընդառաջ պետական ապարատը, Արայիկ Հարությունյանն իր կուսակցությամբ («Ազատ Հայրենիք»), Բաբայանն իր կողմնակիցներով, բոլորը փորձել են այնտեղ շատ մարդ բերել, իրենց կշիռը կամ մեկ այլ բան ցույց տալու համար: Բայց տեսանք, որ այդ հանրային աջակցությունը չկա»,– ասաց քաղաքագետը:

Իսկ ինչ վերաբերում է ուղերձներին, որոնք հնչեցին Նիկոլ Փաշինյանի ելույթում զուտ Արցախի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, ապա հիմնականը օրինականության շրջանակում ընտրությունների շեշտումն էր, այն առումով նաև, որ որ 2020-ին Արցախում պետք է այդպիսին լինեն ընտրությունները:

«Մինչդեռ բոլորի համար ընդունված փաստ է, որ Արցախում ընտրությունները միշտ են այդպիսին եղել, և Արցախի պետականության կառուցման հարցում իշխանությունն ու ժողովուրդը մշտապես ուշադրություն են դարձրել, որ ընտրական գործընթացները լինեն ժողովրդավարական: Դրա շնորհիվ է, որ տարբեր միջազգային կառույցներ Արցախը կոչել են տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ կամ մոդել, ու նաև դա է եղել Ադրբեջանից տարբերվելու հիմնական հատկանիշներից մեկը: Այսինքն, այս առումով Փաշինյանն ասում է մի բան, որը մշտապես Արցախում եղել է, և առավել քան վստահ եմ, որ այս անգամ նույնպես լինելու է»,– նշեց Մելիք–Շահնազարյանը:

Արդար ընտրությունների հարցում կա ներքին համաձայնություն

Հետաքրքրեց քաղաքագետի այն վստահությունը, որ այս անգամ էլ Արցախում ընտրություններն անցանկալի արդյունք չեն ունենա:

«Դա միակ հարցն է, որ իր շուրջ այս պահին Արցախում կա կոնսենսուս: Մենք խոսում ենք թեկնածուների մասին, որոնց հիմնական մասին լավ ճանաչում եմ, շփվել եմ վերջին օրերին իրենց հետ և հասկացել, որ միակ հարցը, որտեղ կա կոնսենսուս, դա է: Որևէ մեկը չի առարկում, որ պետք է անցկացնեն մաքուր, արդար և շատ լավ ընտրություններ: Եվ այդ թեկնածուներն իրենք միմյանց հետ էլ ունեն շատ լավ հարաբերություններ ու չեն ցանկանա, որ ընտրությունների ժամանակ դրանք փչանան, որովհետև բոլորը հասկանում են, որ այնուամենայնիվ, Արցախում հաջողելու է այն նախագահը, որը կունենա մնացածի աջակցությունը: Ես ավելի քան համոզված կարող եմ ձեզ ասել, որ ընտրություններից հետո, անկախ այն բանից, թե ով կդառնա նախագահ, գործիչները շարունակելու են համագործակցել միմյանց հետ, այսինքն՝ որևէ մեկի պոտենցիալը Արցախում չօգտագործված չի մնալու»,-ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Սա Հայաստան է, և վե՛րջ. ինչո՞ւ 28 տարի անց Ադրբեջանը կրկին ջղաձգվեց

Բոլորն ուզում են, որ ընտրությունները լինեն մաքուր և արդար, քանզի շատ լավ հասկանում են, որ հակառակ պարագայում դիմակայությունը հետո էլ է շարունակվելու, ինչը բերելու է անկայունություն, որից բոլորը փորձում են խուսափել:
«Դրա համար եմ ասում` սա միակ հարցն է, որտեղ կարելի է համոզված լինել, որ արդեն կա հստակ պայմանավորվածություն»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Մեր կեսկատակ դիտարկմանը, թե 2020-ի ընտրություններից հետո, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, պարզվելու է, որ Արցախում, մեծ հաշվով կա մեկ կուսակցություն և դա արցախյան կուսակցությունն է, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Իրականում դա հենց այդպես էլ կա: Եվ մեծ հաշվով, կարելի է ասել, որ այո, մեկ թիմի կազմից ընտրվում են մարդիկ: Իրենք լավ հասկանում են, որ այն պահից, երբ կոշտ առճակատման գնան, դա անլուծելի խնդիրներ է առաջացնելու երկրի ներսում»։

Այո, շուտով Արցախում նախընտրական պայքար է ծավալվելու, ավելի ճիշտ այն մտնելու է վճռական փուլ, թեկնածուները մրցակցելու են, մրցակցությունը նաև սուր է լինելու: Բայց, ինչպես նշում է քաղաքագետը, ընտրության հաջորդ օրվանից նրանք պարտավոր են հանդես գալ որպես մեկ թիմ, մեկ նպատակ հետապնդող անհատներ և ուժեր ու գործեն այդ նպատակը կյանքի կոչելու ուղղությամբ:

Լրահոս
0