ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում`ինտենսիվ, սեպտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +28–ի։