00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փողի հետևից՝ կյանքերի գնով. զբոսաշրջային սեզոնին «կամիկաձե» վարորդներն օրերով չեն քնում

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցsntU-KVcx7
sntU-KVcx7 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառային սեզոնի սկզբից մինչև աշնան կեսերը Հայաստանում բազմաթիվ ընկերություններ են հայտնվում, որոնք ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևանից դեպի Վրաստանի և Ռուսաստանի զբոսաշրջային քաղաքներ։ Եվ ուղևորների համար իրենց պայքարում վարորդներն իսկական կամիկաձեներ են դառնում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ամառային շրջանը լավ առիթ է ոչ միայն հանգստանալու, այլ կլորիկ գումար աշխատելու համար։ Այդ ժամանակահատվածում գովազդային վահանակները, սյուները, շքամուտքերն ու վերելակները տարբեր ընկերություններից բազմաթիվ հայտարարություններով են ողողված, որոնք ուղևորափոխադրումներ են երաշխավորում Հայաստանից դեպի Ռուսաստանի և Վրաստանի քաղաքներ։

Որպես կանոն, լիարժեք հարմարավետություն և անվտանգություն են խոստանում։

Туристический автобус - Sputnik Արմենիա
Չարաբաստիկ ուղևորություն Մոսկվա–Երևան. Վրաստանում հայ ուղևորի են ձերբակալել

Եթե հարմարավետության առումով որոշ դեպքերում ամեն ինչ նորմալ է, ապա անվտանգության առումով մի շարք խնդիրներ կան։

Իրականում ինչպես պետք է իրականացվեն ուղևորափոխադրումներն ու ինչ խախտումների վրա են շատերը աչք փակում, պարզել է Sputnik Արմենիան։

Փողի հետևից ընկնելով

Մեր երկրում միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները երկու կատեգորիայի են բաժանվում` նրանք, ովքեր աշխատում են` պահպանելով նորմերն ու օրենքները, և նրանք, ովքեր փորձում են շրջանցել դրանք, ի վնաս սեփական առողջության։ Վերջինները վտանգում են ոչ միայն իրենց կյանքը, այլև ուղևորների անվտանգությունը։

Դրանում համոզվել է մեր զրուցակից Աննան (անունը փոխված է), որը վերջերս է վերադարձել Քոբուլեթիից։ Կինը սարսափով է հիշում իր ուղևորությունը դեպի Երևան։ Նա Վրաստան էր մեկնել պարային համույթի հետ, որի մասնակիցները հիմնականում մինչև 14 տարեկան երեխաներ են։

«Մենք մտանք ավտոբուս և տեսանք, որ վարորդը հոգնածությունից հազիվ է ոտքի վրա կանգնում։ Պարզվեց, որ նա 12 ժամ ճանապարհ է անցել Երևանից Քոբուլեթի։ Նախանշված ժամին մենք, իհարկե, դուրս չեկանք։ Վարորդը պետք է քներ մի քանի ժամ։ 3 ժամ անց նրան արթնացրին, և մենք վախենալով ճանապարհ ընկանք։ Ամբողջ գիշեր մեր խմբի ղեկավարը զրուցում էր վարորդի հետ, որպեսզի նա հանկարծ չքնի»,–պատմեց Աննան։

Ճանապարհը 16 ժամ տևեց։ Այդ ընթացքում ավտոբուսը ժամանակ առ ժամանակ կանգնում էր. վարորդը պետք է սուրճ խմեր և հանգստանար։

Մեր մյուս զրուցակիցը հիշում է, որ մի օր վարորդը բառացիորեն քնել էր ղեկին։ Ուղևորները ժամանակին արձագանքեցին։ Հաջողվեց խուսափել ողբերգությունից։

Խախտելով «խաղի» կանոնները

Լիտրերով սուրճ խմել և մեկը մյուսի հետևից դատարկել ծխախոտի տուփերը: Ահա թե ինչն է օգնում չքնել երկար երթուղիներ իրականացնող մասնավոր ընկերություններից մեկի վարորդ Ռոբերտին (անունը փոխված է)։ Նա խոստովանեց, որ դրանում որևէ զարմանալի բան չի տեսնում, քանի որ մարդը կարող է ընտելանալ ամեն ինչի։

«Հարցնում եք, թե ինչպե՞ս եմ դիմանում»,– քմծիծաղ տվեց Ռոբերտն ի պատասխան մեր հարցին, և ասաց, որ միայն երեկ է վերադարձել Սամարայից։ Ապա հպարտ–հպարտ հավելեց, որ երկու օր ճանապարհին է եղել և ընդամենը 1.5 ժամ է քնել այդ ընթացքում։

«Մենք` վարորդներս, արդեն իմունիտետ ենք ձեռք բերել։ Ավելի մեծ ծանրաբեռնվածության էլ կարող ենք դիմանալ», – պարծեցավ նա։

Նման զոհաբերության Ռոբերտին ստիպում է գնալ մեծ ընտանիքի հոգսն ու գումար աշխատելու անհրաժեշտությունը։ Այդ պատճառով նա հազվադեպ է իր հետ երկրորդ վարորդ վերցնում որպես փոխարինող։ Միայն եթե հեռու ճանապարհներ է գնում, օրինակ` Մոսկվա։ Իսկ Պյատիգորսկ կամ Կրասնոդար մեկնելիս մենակ է լինում։

«Հանգստանալու համար ինձ 30 րոպեն լրիվ բավարար է. հենց հասկանում եմ, որ էլ ուժ չունեմ, քունս շատ է տանում, խնդրում եմ ուղևորներին, որ կես ժամով դադար առնենք։ Այդ ընթացքում քունս առնում եմ և արդեն առույգ շարունակում ճանապարհը»,–խոստովանեց նա։

Իսկ Քոբուլեթի կամ Բաթում մեկնելիս նա հանգստանում է 2-3 ժամ, տեղ հասնելուց հետո միայն։ Եվ նույն օրը հետ է վերադառնում։

Վտանգելով կյանքը

Այդ վարորդի դիրքորոշման հետ համաձայն չէ տրանսպորտային ընկերություններից մեկի փոխտնօրեն Վլադիմիր Մարուքյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ դեմ է վարորդների այդաստիճան «սպառվելուն»։ Ավելին`համոզված է, որ Հայաստանից դուրս հայկական ավտոբուսների մասնակցությամբ ՃՏՊ–ների մեծ մասը հենց այդ պատճառով է տեղի ունենում։

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Ողբերգությունն անուն ունի՝«համատարած բառադիություն», կամ մեքենաներ, թե լիցքավորված ռումբեր

«Մենք ուղևորափոխադրումներ ենք իրականացնում Երևանից դեպի Բաթում և Քոբուլեթի։ 12 ժամանոց ճանապարհին մեր վարորդը Վրաստանի և Հայաստանի քաղաքներում մի քանի անգամ կանգ է առնում 15 րոպեով», – ասաց Մարուքյանը։

Նա նշեց, որ եթե միկրոավտոբուս է դուրս գալիս երթուղի՝ մեկ վարորդ է այն վարում։ Եթե մեծ ավտոբուս է` պարտադիր երկու վարորդ պետք է լինի։ Ընկերության հաստատած կանոնների համաձայն` վարորդը ղեկի դիմաց կրկին նստում է տեղ հասնելուց 12 ժամ հետո միայն։ Այդպիսով` վարորդներից յուրաքանչյուրն ամեն ամիս 5-6 երթուղի է իրականացնում։ Նրանց ամսական մաքուր աշխատավարձը 180 հազար դրամ է։

Մեկ այլ տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Արթուր Հովակիմյանը համաձայն է Մարությանի հետ։ Նա համոզված է, որ ՃՏՊ–ների մեծ մասը վարորդների հոգնածության պատճառով է տեղի ունենում։

«Մեր վարորդներին ես արգելում եմ ճանապարհին սուրճ խմել կամ ծխել, բաց պատուհանով երթևեկել։ Եթե նա ամբողջ գիշեր չի քնել, կամ վատ է զգում, ո՛չ սուրճը, ո՛չ էլ ծխախոտը չեն օգնի։ Նա նաև պետք է պահպանի սննդի ռեժիմը` շատ չուտի, ճանապարհին թեթև սնունդ և մրգեր օգտագործի»,-ասաց Հովակիմյանը։

Միակ բանը, ինչը վարորդին թույլատրվում է խմել ճանապարհին` ջուրն է։ Հովակիմյանն ընդգծեց, որ իրենց ընկերությունը չի աշխատում պահանջարկի վրա, այլ հետևում է որակին։

«Չէ՞ որ խոսքը մարդկանց կյանքի մասին է», – հավելեց նա։

Ինչ վերաբերում է այդ խնդրի լուծմանը, Հովակիմյանը դա  տեսնում է ուղևորափոխադրումների լիցենզավորման և ավտոընկերությունների խոշորացման մեջ։ Նա կարծում է, որ ավելի լավ է երկրում լինի 5 խոշոր, քան 50 անհասկանալի ընկերություն։

Օրենքի տառին համապատասխան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով` երկրում ավելի քան 30 տեղական և արտասահմանյան ընկերություն է գրանցված, որոնք պաշտոնական ուղևորափոպադրումներ և բեռնափոխադրումներ են իրականացնում Երևանից դեպի Վրաստան և Ռուսաստան։

Դեռևս 2007 թվականին ՀՀ կառավարության ընդունած № 1587 դրույթի համաձայն` վարորդները պարտավոր են խստագույնս պահպանել որոշակի նորմեր և կանոններ։

Կանոնները սահմանում են, որ երթուղի դուրս գալիս վարորդը պարտավոր է բուժզննում անցնել և միայն դրանից հետո նստել ղեկի մոտ։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Հայ վարորդների անձնագրերը վերադարձրել են. նրանք արդեն կարող են հատել վրացական սահմանը

Վարորդների (բացառությամբ գերատեսչությունների վարորդների) աշխատանքային ու հանգստի գրաֆիկը սահմանվում է աշխատանքի առանձնահատկություններից ելնելով։ Վարորդի աշխատանքային ժամանակը մեկ շաբաթվա ընթացքում չի կարող գերազանցել 40 ժամը։

Միջքաղաքային և միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելու ժամանակ վարորդների շաբաթական աշխատաժամանակը կարող է հասնել 12 ժամի, բայց՝ ոչ ավելին և պայմանով, որ հաջորդ 12 ժամը նա պետք է հանգստանա։ Իսկ եթե նա ստիպված է ճանապարհին 12 ժամից ավել անցկացնել, ապա նրա հետ ընկերությունը պարտավոր է ևս մեկ փոխարինող վարորդ ուղարկել։

Կանոնավոր քաղաքային, քաղաքամերձ և միջքաղաքային երթուղիներ իրականացնող ավտոբուսների վարորդների աշխատանքային օրը, նրանց պայմանագրի համաձայն, կարող է բաժանվել 2 մասի՝ 2 ժամանոց ընդմիջումով։ Վարորդի շաբաթական հանգստի միջին տևողությունը պետք է լինի առնվազն 45 ժամ։

Լրահոս
0