00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ վարորդների անձնագրերը վերադարձրել են. նրանք արդեն կարող են հատել վրացական սահմանը

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերին Լարսում արգելված բեռ տեղափոխած ավտոբուսի վարորդների գործով անմիջականորեն զբաղվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության իրավաբանը:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ–ի և Լ. Մ–ի անձնագրերը վերադարձրել են, և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։ Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-յան էջում:

Վերադարձվել է նաև զմռսված և մինչ այժմ Վերին Լարսի անցակետում պահվող ավտոբուսը։

«Դեսպանության իրավաբանն անմիջականորեն զբաղվել է գործով։ Երեկ տեղի ունեցած 9 ժամ տևողությամբ դատավարության ընթացքում դեսպանությունն ապահովել է որակավորված թարգմանչի մասնակցությունն ու ծախսերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանել Վրաստանի ԱԳՆ-ի, դատախազության, քննիչների հետ, ՀՀ քաղաքացիների անձնագրերի վերադարձի պահանջով գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին: Այս հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կապ է հաստատել նաև Վրաստանի իր գործընկեր Նինո Լոմջարիայի հետ:

Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Դիվանագետները սնունդ են տարել Վերին Լարսում մնացած ավտոբուսի ուղևորներին

Ինչպես տեղեկացնում է դեսպանությունը, անձնագրերի վերադարձի ուշացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Վրաստանից Ռուսաստան տեսակապով հարցաքննություններ էին անցկացվում։

Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվել էր հունիսի 24-ին, երբ ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։

Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահները վերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում և որպես գործով անցնող կարևորագույն անձ՝ հարկ եղած դեպքում հարցաքննվի և վկայություններ տա։

Լրահոս
0