00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողբերգությունն անուն ունի՝«համատարած բառադիություն», կամ մեքենաներ, թե լիցքավորված ռումբեր

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат
Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատի մարզում, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունը մի քանի օր է, ինչ ցնցում է մեր հասարակությանը: Հաշված րոպեների ընթացքում մարդիկ ողջ-ողջ այրվել-մոխրացել են: Վեց մարդ, այդ թվում՝ երեխաներ: Սարսափելին այն խոսքը չէ: Ու շատ-շատերը, առաջին ցնցումից հետո, շտապ ու հուզված՝ մեղավորներ են փնտրում, ինչ-որ հարցերի պատասխաններ:

Հասկանալու համար, թե ինչո՞ւ են հնարավոր նման սարսափելի ողբերգություններ, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել տարիներով ու տասնամյակներով ձևավորված առանցքային գործոնների վրա: Մեծ հաշվով, տողերիս հեղինակի խիստ սուբյեկտիվ ընկալմամբ, այս ամենը հանգում է մեկ խոշոր երևույթի, որը կարելի է բնորոշել  «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ»: Մեր հասարակության դեպքում այդ գործոնն իր հերթին, որոշակի անուն ունի: Այս դեպքում կարելի է ասել, որ կատարված ողբերգությունն անուն ունի՝ ԲԱՌԱԴԻՈՒԹՅՈՒՆ: Եթե կուզեք խիստ գրական, ապա անպատասխանատվություն և մի էլի անպատասխանատվություն:

Բառադիության «տեխնիկական-մարդկային գործոնները» շատ են:

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

Մեզ համար ավելի կարևոր է, որ ավտոմեքենայի դիմապակուն համապատասխան կտրոն փակցված լինի առ այն, թե շահագործվող մեքենա-մեխանիզմը տեխնիկական զննություն է անցել, քան թե այն իսկապես ու ինչպես հարկն է տեխզննում անցկացվի:

Հա, ինչ-որ տեխզննում արվում է: «Հապա, ախպերս, մի հատ տոռմուզ տուր… լավ ա: Դե մի հատ էլ՝ ռուչնոյ: Լավ ա: Դավա՜յ, հաջորդը»: Ահա և ամբողջ «տեխզննությունը»: Հա, սահմանված գումարի մուծում, կտրոն, դիմապակի…:

Բայց դա հենց բառադիությունն է, ինչպես ասվում է՝ ոտից գլուխ:

Մեզանից շատերի համար կարևոր է, որ երեխան ինչ-որ տեղ ընդունվի, քան այն, թե ինչ և ինչպես է նա սովորում: Մեզանից շատերի համար կարևոր է, որ նա դիպլոմ ունենա, քան այն, թե իրականում ինչ որակավորման մասնագետ է դառնում: Մենք կամ մեզանից շատերը գերադասում են երեխաներին մեծացնել, քան թե դաստիարակել: Ու հետո սկսում ենք «հայի բախտն» անիծել, թե էսքան տաղանդավոր, օժտված ժողովուրդն ինչո՞ւ է այս օրին ու վիճակում…

Կարճ ասած, մեզ համար ձևը բովանդակությունից կարևոր է:

Արարատի ողբերգական վթարից տուժած 7–ամյա Նարեն արդեն լավ է. նախարարի ու փոքրիկի լուսանկարը

Կարծում եք, թե մենք ավտոմեքենաներո՞վ ենք երթևեկում: Ո՛չ: Դրանք ավտոմեքենաներ չեն, դրանք մեծամասնությամբ գազով լիցքավորված ռուբեր են: Ռումբե՛ր:

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում

Վարորդական իրավունքների «առած-չառածը» ստուգելուց առաջ, երևի պետք է ստուգել ու շատ խիստ, թե ներքին այրման շարժիչով շահագործվող ի հասարակական և անհատական ավտոմեքենաների քանի՞ տոկոսի վրա է սահմանված կարգի գազի բալոններ տեղադրված, դրանց ո՞ր մասն է շահագործման ու պիտանելիության ժամկետի մեջ: Ու միայն բալոնները չեն հարցը, այլև այդ բալոնից դեպի շարժիչ վառելիքի, այս դեպքում՝ գազի մատակարարումը։ Մեքենաներից քանիսի՞ վրա է այդ մատակարարման համակարգը տեխնիկական չափանիշներին համապատասխան մոնտաժված:

Մեկ այլ տեխնիկական-մարդկային հանգամանք: Հասարակական տրանսպորտի, միջքաղաքային ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավված ավտոպարկի ո՞ր մասն է ժամկետանց: Առհասարակ, քանի՞ տոկոս են կազմում մինչև 3 տարեկան մեքենաները, մինչև 5 տարեկանները և 5 տարուց ավելի շահագործվողները, որ արդեն էլ շահագործելու ենթակա չեն:

Սրանք են առանցքային հարցերը, որոնց պատասխանները պետք է գործնականում տրված ու տեսանելի լինեն, այլ ոչ թե տրանսպորտի հերթական որևէ նախարար կամ ինչ-որ այլ պաշտոնյա սկսի երկար-բարակ «լոլո կարդալ» հասարակության գլխին: Իսկ առողջապահության նախարարն էլ, «հայտնագործություն» անի, թե՝ բոլորի վարորդական իրավունքները հեչ անենք ու նորից քննություն անցկացնենք:

Կինն այրվել է ամուսնու աչքի առաջ. ովքեր են Արարատի ավտովթարից մահացածները. մանրամասներ

Ի դեպ, վարորդական իրավունքի վկայականների մասին: Ուղևորափոխադրումներ իրականացնելու ոլորտում աշխատող վարորդների ո՞ր մասը ունի պահանջվող «D» կարգը: Որ ստուգեն, կարող է թվային տվյալը փշաքաղեցնող լինել: Բայց որ մեկին հանկարծ «կպնեն», միաբերան տրտունջք կսկսվի՝ վա՜յ, խեղճ մարդուն օրվա հացից կտրեցին: Դե, իհարկե, մեզ համար կարևոր է, որ թեկուզ կարգ խախտելով, մարդն օրվա հացից չզրկվի: Թքած այն բանի վրա, որ վաղը կարող է նրա պատճառով կտրվել կյանքն այլ մարդկանց, որոնց միակ մեղքը այն էր, որ ուզում էին տրանսպորտով Ա կետից Բ կետը գնալ:

Маршрутное такси - Sputnik Արմենիա
«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

Մեկ այլ տեխնիկական հարց. ԱԻ նախարարը խոսում էր հասարակական, միջքաղաքային, միջհամայնքային ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտը «դիզվառելիքին նստեցնելու», այսինքն՝ դիզելային վառելիքի անցնելու անհրաժեշտության մասին:

Եթե վերջին սահմռկեցնող ողբերգությունը գոնե խթանի, որ դա առանց ներման-բեկման կատարվի, ապա կարելի է տեղաշարժ համարել: Բայց համակարգային բառադիությունը թույլ կտա՞:

Թույլ չի տա: Մենք գիտենք, որ աջակողմյան երթևեկությամբ երկիր ենք, այսինքն՝ մեքենայի ղեկը ձախից պետք է լինի, բայց շարունակում ենք հազարներով «աջ ռույլ ավտո» բերել, ցույցեր ենք անում, որ բերենք ու վարենք: Դա էլ է անպատասխանատվության մեկ երանգ: Ու բնութագրական է…

Չարաբաստիկը սոսկ եղելությունը չէ: Չարաբաստիկը «էնքան որ տեղ հասնենք» տիրապետող մտայնությունն է նաև: Չարաբաստիկը մեր բառադիությունն է, բազմապատկված անպատասխանատու վերաբերմունքը:

Ձերբակալվել է Արարատի Զոդի կամրջի ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքսի» վարորդը

Մեկը «օրվա հացի» մոտեցմամբ, ինչ-որ խողովակ այնպես չէ մոնտաժել, մեկ ուրիշը, «օրվա հացի» համար աչք է փակել դրա վրա, երրորդն «օրվա հացի» համար թղթի կտոր է տվել, թե ամեն ինչ կարգին է, կարող եք քշել, չորրորդը, երևի վախենալով ընդհանուր «բոլոլայից», ժամանակին ոտքը չի խփել նախարարական կաբինետի մանրահատակին ու չի ասել, որ «գազավորված» փոխադրամիջոցներն ուղևորատար ռումբեր կամ հրկիզարաններ են, որ չի կարելի դրանք այդ ձևով շահագործել ու՝ վերջ:

Ճշմարտության երեսին նայելը հաճույք չէ, որքան էլ այն, ասում են՝ մերկ է: Այն ավելի շուտ տառապանք է, բայց անհրաժեշտություն:

Լրահոս
0