00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր օրինագիծը կուրախացնի ուսանողներին, սակայն այն նաև «մութ» կողմեր ունի

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցСтуденты со смартфонами
Студенты со смартфонами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսանողները ողջունում են օրինագիծը, որի համաձայն հարկային վճարումները կարող են ուղղվել ուսման վարձի մարման նպատակով։ Տնտեսագետը նույնպես միայն դրական կողմեր է տեսնում, իսկ կրթության ոլորտի մասնագետը չի շտապում ուրախանալ։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց օրինագծի քննարկումը, համաձայն որի` աշխատող ուսանողների եկամտահարը ուղղվելու է ուսման վարձի մարման նպատակով։ Այս մասին հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել», – նշել է Հայրապետյանը։

Աշխատող ուսանող Նորայր Շողիկյանը միանշանակ ողջունում է օրինագծի ընդունումը, քանի որ դա կթեթևացնի վճարովի սովորողների ֆինանսական բեռը։ Նա կարծում է, որ այդ արտոնությունից օգտվելու համար պահանջվող  բարձր ՄՕԳ-ը, կշահագրգռի ուսանողներին, որպեսզի նրանք լավ սովորեն։

«Այն նաև անվճար կրթություն ստանալու հնարավորություն կտա, ինչը կարող է մոտիվացնել երիտասարդներին երկրորդ մասնագիտություն ստանալու հարցում», – նշեց Շողիկյանը։

Новостройка на перекрестке улиц Пушкина и Терьяна - Sputnik Արմենիա
Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում

Կրթության ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ եթե նախագիծը վերաբերի մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում սովորողներին, ապա դա բացառապես դրական արդյունք կտա։ Սակայն բակալավրիատում, երբ ուսանողը պետք է պարտադիր դասի գնա, դա բացասաբար կանդրադառնա ուսման ընթացքի ու կրթության որակի վրա, քանի որ սովորող ուսանողներն ավելի հաճախ են բացակայում դասերից։

«Մենք աշխատող ուսանողներ շատ ունենք, հատկապես 3–4 կուրսերի ուսանողների շարքում նրանց տոկոսը հասնում է 30-40%–ի» , –ասաց նա։

Խաչատրյանը կարծում է, որ այս օրինագիծը էլ ավելի կավելացնի  հեռակա ուսում ստացողների թիվը։ Նրա կարծիքով` մեծահասակները  նույնպես կնախընտրեն գրեթե անվճար սովորել ու երկրորդ մասնագիտություն ստանալ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հերթին նշեց, որ օրինագիծը ձեռնտու է  ինչպես ուսանողների, այնպես էլ` բուհերի ու ընդհանուր առմամբ կրթական համակարգի համար։ Սակայն, նրա խոսքով` այդ մեխանիզմը կիրառելու համար պետք է ՄՕԳ–ի ցուցանիշ սահմանվի։ Պարսյանն առաջարկում է կառավարությանը նաև պարբերաբար փոխել այն ուղղությունները, որպեսզի հնարավորինս շատ  ուսանողներ կարողանան օգտվել այդ արտոնությունից։

«Այս դեպքում կշահեն և՛ ուսանողները, և՛ կրթական համակարգը։ Համալսարաններին էլ ձեռնտու կլինի, քանի որ ուսանողների լրացուցիչ հոսք կլինի, որոնք ի վիճակի չէին վճարել ուսման դիմաց», – ընդգծեց տնտեսագետը։

Նշենք` այս նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցն ու այդ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Օրինագիծը մշակված է, շուտով կսկսվեն հանրային լսումները։

Լրահոս
0