ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գործող թանգարաններ այցելուների թիվը 143889-ով
ավելացել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 908 այցելու, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում `607 797 այցելու»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ ամեն տարի մայիսի 18-ին անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ամեն տարի հազարավոր քաղաքացիներ են այցելում հայաստանյան թանգարաններ. այդ օրը բոլոր թանգարաններում մուտքն անվճար է։