00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից

© Sputnik / Arsen HakobyanОткрытие бюста Мартироса Алмасяна в грузинском селе Цкалтбила
Открытие бюста Мартироса Алмасяна в грузинском селе Цкалтбила  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս պատմությունն ավելի քան 100 տարվա է, և այն կարող էր աննկատ մնալ, եթե չլիներ Վրաստանի Ցկալտբիլա գյուղի բնակչի նախաձեռնությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Մարտիրոս Ալմասյանի կիսանդրին, բերված Կոստանդնուպոլիսից (ներկայում` Ստամբուլ), վրացական Ցկալտբիլա գյուղի բնակիչներին և հյուրերին մշտապես կհիշեցնի գյուղացիների փրկության անհավանական պատմությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ։

Այդ պատմությունը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Ցկալտբիլա գյուղի բնակիչ, գյուղական դպրոցի մանկավարժ Ալբերտ Դարբինյանը։

© Sputnik / Arsen HakobyanՄարտիրոս Ալմասյանի կիսանդրու բացումը
Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից - Sputnik Արմենիա
Մարտիրոս Ալմասյանի կիսանդրու բացումը

Մարտիրոս Ալմասյանի` թուրքերի ներխուժումից գյուղը փրկողի կիսանդրին, տեղադրվել է օրերս։ Նախաձեռնողը եղել է գյուղում ծնված, բայց այժմ Ռուսաստանում ապրող Հովհաննես Աբելյանը, որը ֆինանսավորել է բոլոր աշխատանքները։

«Դա շատ հուզիչ պատմություն է, սակայն քչերը գիտեն այդ մասին։ Թերևս մենք` գյուղացիներս։ Այն տեղի է ունեցել 1918թ–ին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում», – պատմեց Դարբինյանը։

Торжественный вечер, посвященный открытию турнира претендентов на титул чемпиона мира по шахматам - Sputnik Արմենիա
Թուրք կազմակերպիչները «վախեցել» են հայ շախմատիստուհուն տեսնել իրենց մրցաշարում

Այդ ժամանակ Ցկալտբիլան կոչվել է Նորաշեն։ Այստեղ հիմնականում ապրել են հայեր և թուրքեր։ Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության պատճառով հայերն արտագաղթել են այս գյուղ։ Այն գտնվում է Էրզրում քաղաքից 75 կմ հեռավորության վրա, ուստի հարմար ապաստարան է եղել ցեղասպանությունից փրկվածների համար։

Դարբինյանը պատմում է, որ 1918թ.–ը ծանր տարի է եղել գյուղի բնակիչների համար։ Նրանք իմացել են, որ թուրքական բանակը` Բեքիր փաշայի գլխավորությամբ, ուղևորվում է դեպի Ախալցխա։ Հարցը լուծելուն ձեռնամուխ են եղել տեղի հոգևոր հայր Քերոբ Տեր–Պողոսյանը և գյուղապետ Մարտիրոս Ալմասյանը։

«Նրանք որոշել են աղ ու հացով դիմավորել Բեքիր փաշային և պայմանավորվել նրա հետ, որպեսզի ձեռք չտա ժողովրդին», – պատմում է Դարբինյանը։

Ալմասյանը ծնվել, մեծացել է Ստամբուլում, ուստի լավ է իմացել թուրքերեն։ Նա այս գյուղում հայտնվել է` փրկվելով կոտորածներից։ Ալմասյանն իսկույն դրսևորել է իրեն որպես ակտիվ գործիչ և դարձել գյուղապետ։

В Гюмри состоялось мероприятие, посвященное памяти 240 военных, павших в русско-турецких войнах 19 века - Sputnik Արմենիա
Ռուսաստանից հեռու Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմում զոհվածների հիշատակը

Բեքիր փաշան ընդունում է հայերի առաջարկը։ Ալմասյանը և Տեր–Պողոսյանը սեղան են գցում` լի թուրքական խորտիկներով, ինչը չէր կարող չզարմացնել թուրքերին։ Քերոբի և Բեքիր փաշայի միջև թարգմանիչի և գլխավոր բանակցողի դերը Մարտիրոս Ալմասյանինն էր։ Ի վերջո, Բեքիր փաշան չի դիմացել և որոշել է տալ իրեն տանջող հարցը, երբ մատուցել են նրա սիրելի ճաշատեսակը։ Նա հարցրել է Մարտիրոսին, թե որտեղից նա այդքան լավ գիտի թուրքերեն և ով է պատրաստել այդ ճաշատեսակը, որը նրան իր մանկությունն է հիշեցնում։

Մարտիրոսը պատասխանել է, որ ինքն է պատրաստել, քանի որ ծնունդով Ստամբուլից է և մոտ 10 տարի խոհարար է աշխատել թուրքական ընտանիքում։

«Բեքիր փաշան հարցրել է, թե այդ ընտանիքում տղա երեխա եղե՞լ է։ Մարտիրոսը պատասխանել է, որ եղել է և նրա անունը Բեքիր է եղել։ Նա նաև տվել է Բեքիրի ծնողների, քույրերի անունները։ Այդտեղ թուրքը ոտքի է կանգնել և հուզված գրկեկ Մարտիրոսին», – պատմում է Դարբինյանը։

«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

 

Բեքիր փաշան հրամայումել է իր զորքին շրջանցել գյուղը և ձեռք չտալ բնակիչներին։ Այդպես թուրքական բանակն առաջ է շարժվել և հասնել մինչև Թբիլիսի։ Ալմասյանը մահացել է 1926թ.–ին, նրան հողին են հանձնել տեղի գերեզմանատանը։ Այս տարվա օգոստոսի 18–ին գերեզմանատանը տեղի է ունեցել Մարտիրոս Ալմասյանի կիսանդրու բացումը, որը բոլորին հիշեցնում է նրա գործած սխրանքի մասին։

Լրահոս
0