Ռուս օդաչուներն առաջին անգամ ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի նոր թռիչքաձևի տեսանյութ, որը կոչվում է «պտուտակ»։
Նրանք ցուցադրում են այդ օդային հնարքը ՄԱՔՍ–2019 միջազգային ավիասալոնում, որը տեղի կունենա օգոստոսի վերջին Մերձմոսկվայում։
Դա բարդ տեխնիկական հնարք է, որին մասնակցում են մի քանի ինքնաթիռներ, որոնք զուգահեռ պտտվում են։
Արդյունքում հանդիսատեսին կներկայացվի պտուտակի պրոյեկցիա, որը ստեղծվում է ինքնաթիռների արձակած ծխի հետքի շնորհիվ։