00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհին գրոհում է վրացական երկինքը. առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլյանը

© FB / Nadya BenklyanНадежда Бенклян
Надежда Бенклян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նադեժդա Բենկլյանը Վրաստանում առաջին և առայժմ միակ կին օդաչուն է։ Sputnik–ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է որոշել ավիացիա գնալ։

25 տարեկան Նադեժդա Բենկլյանը Վրաստանի առաջին կին օդաչուն է։ Մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտությամբ աշխատել և ինքնաթիռ վարել նույնքան լավ, որքան տղամարդը։ Նրա հետ զրուցել է Sputnik Գրուզիան։

- Նադեժդա, աղջիկները սովորաբար երազում են դերասանուհի, մոդել, բժիշկ դառնալ, բայց օդաչու… Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։

— Հայրս ավիատոր էր։ Մանկուց ինձ շրջապատում էր ավիացիան, ես նույնիսկ ապրում եմ օդանավակայանի մոտ գտնվող ավանում (Թբիլիսիի ծայրամասում)։ Ես մշտապես տեսնում էի, թե ինչպես են օդ բարձրանում և վայրէջք կատարում ինքնաթիռները, բայց օդաչու դառնալու ցանկություն չունեի։ Օրինակ չունեի աչքիս առաջ։

- Իսկ հայրի՞կը։

— Հայրիկը, այո, բայց ես նկատի ունեմ` կնոջ օրինակ։ Ոչ մի կին օդաչու չկար։ Երբ ես մոտավորապես 15 տարեկան էի, առաջին անգամ հորս հետ երկինք բարձրացա, և ինձ շատ դուր եկավ։ Հենց այդ պահին ինձ մոտ միտք հղացավ` իսկ ինչո՞ւ օդաչու չդառնալ։ Իհարկե, այն ժամանակ ես այդ մասին ոչ մեկին չասացի։

Իմ մտադրության մասին ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ ավարտեցի դպրոցը։ Նրանք զարմացան, բայց ասածս լուրջ չընդունեցին։ Հայրս խորհուրդ տվեց հրաժարվել այդ մտքից։ Իսկ մայրս ասաց, որ անդադար նայում է երկինք և սպասում հորս վերադարձին ու չի ուզում նաև ինձ սպասել։ Չնայած դրան, ես շարունակում էի պնդել, փորձում էի համոզել ծնողներիս և արդյունքում կարողացա հասնել ուզածիս։ Այդպես ես հայտնվեցի Վրաստանի Ավիացիոն համալսարանում։

- Հավանաբար, կուրսում դուք միակ աղջիկն էիք և ձեզ ձեռքերի վրա էին պահում։

— Մինչև իմ ընդունվելը կուրսում աղջիկներ չէին եղել, բայց իմ ընդունվելու տարում մենք արդեն երեքն էինք։ Աղջիկներից մեկը չկարողացավ ավարտել ուսումնարանը։ Բանն այն է, որ ամեն տարի մենք բուժզննում ենք անցնում, և նա առողջական խնդիրների պատճառով չկարողացավ օդաչու դառնալ։ Երկուսս կարողացանք ավարտել Ավիացիոն համալսարանը։ Պարզապես ես արդեն աշխատում եմ, իսկ երկրորդ շրջանավարտն աշխատանքի է սպասում։ Ես առաջին և առայժմ միակ կին օդաչուն եմ Վրաստանում։

© FB / Nadya BenklyanՆադեժդա Բենկլյան
Надежда Бенклян - Sputnik Արմենիա
Նադեժդա Բենկլյան

Համալսարանում ուսանելու տարիներին մարդիկ երկու խմբի բաժանվեցին։ Մի մասին դուր էր գալիս աղջիկների ներկայությունը, մյուսները թերահավատորեն էին նայում մեզ և մեր ընտրությունն անլուրջ քայլ համարում։ Բայց անձամբ ինձ վրա դրական ազդեցություն ունեցավ, քանի որ ես որոշեցի ապացուցել բոլորին, որ կարող եմ օդաչու դառնալ։ Այդ մասնագիտությունը տղամարդկային ուժ չի պահանջում։ Օդաչուն պետք է ճկուն, խելացի լինի, կարողանա արագ կողմնորոշվել և յուրացնել ուսումնական նյութերը։

- Պատմեք ձեր առաջին թռիչքի մասին։

— Առաջին թռիչքից ստացած տպավորություններն անհնար է փոխանցել,  որևէ բանի հետ համեմատել։ Ես չէի հավատում, որ դա իսկապես ինձ հետ է կատարվում։ Միլիոնավոր տպավորություններ ստացա և աննկարագրելի զգացողություններ ունեցա։

Առաջին թռիչքի ժամանակ ազատություն չես զգում։ Առաջին թռիչքն էյֆորիա է։ Իսկ արդեն երրորդից, տասներորդից հետո դու ազատության զգացում ես ունենում, սկսում ես գիտակցել, որ այն, ինչ կատարվում է, քո որոշակի գործողությունների արդյունք է։

Երբ ուղևորներն ինձ տեսնում են, ոմանք ուշադիր նայում են, ոմանք հիանում, բորտ-ուղեկցորդուհիներին հարցնում են իմ մասին, հետաքրքրվում են` ես օդաչու եմ, թե ոչ։ Փափուկ վայրէջքների ժամանակ ինձ ծափեր են նվիրում, ժպտում են ինձ։ Ջերմություն և լավ վերաբերմունք եմ ստանում ուղևորներից, ինչը հաճելի է և ուժ է տալիս աշխատելու համար։

© FB / Nadya BenklyanՆադեժդա Բենկլյան
Надежда Бенклян - Sputnik Արմենիա
Նադեժդա Բենկլյան

- Հայտնի է, որ բորտ-ուղեկցորդուհիները վաղ տարիքում են թոշակի անցնում, իսկ օդաչու կանա՞յք։

— Թռչել կարելի է մինչև 65 տարեկան, եթե առողջությունդ ներում է։ Ամեն տարի բուժզննում անցնելուց հետո մեզ թռիչքների իրականացման համար, այսպես կոչված, թույլտվություն են տալիս։ Կարևորն առողջ լինելն է։

- Երբեք չեք վախեցե՞լ թռչելուց։

— Մինչև հիմա փորձում եմ հասկանալ` արդյոք վախ կա՞ թռիչքի ժամանակ։ Բայց նման բան չկա։ Ավելի շատ մեծ պատասխանատվություն և մի փոքր էլ լարվածություն եմ զգում, բայց դա ուշադրությունս կենտրոնացնելուց է։ Վախը հոգեբանական պահ է։ Ուսումնարանում օդաչուները «մարդկային գործոն» կոչված առարկա են անցնում, որի ժամանակ որոշակի հոգեբանական պահեր են ուսումնասիրվում։ Մեզ սովորեցրել են, որ չի կարելի խուճապի մատնվել և պետք է հանգիստ մնալ ցանկացած իրավիճակում։ Այսինքն այնքան կրթված օդաչու պետք է լինես, որ հստակ իմանաս, թե ինչ պետք է անես այս կամ այն իրավիճակում։ Անդադար պետք է աշխատես քեզ վրա։

- Կնկարագրե՞ք կին օդաչուի սովորական օրը։

— Օրինակ` երեկ ես երկու թռիչք ունեի։ Սկզբում մենք հավաքվում ենք օդաչուների դեպարտամենտում և ուսումնասիրում եղանակային առանձնահատկությունները, վերլուծում առաջիկա թռիչքը, որոշում հրամանատարի հետ, թե որքան վառելիք է պետք, ամեն ինչ մանրակրկիտ քննարկում ենք… Այնուհետև ես բարձրանում եմ օդանավ, նախապատրաստում եմ ինքնաթիռը, սրահը չվերթի համար և ճամփա ընկնում։

Սա այնպիսի մասնագիտություն է, որ պետք է մարդու ներսում լինի։ Ոմանք ասում են, որ ես շատ գեղեցիկ համազգեստ ունեմ, լավ աշխատանք, մեկնեցիր-վերադարձար, և վերջ։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Ավիացիա գնալուց առաջ պետք է հասկանալ, թե ինչի հետ ես գործ ունենալու։

© FB / Nadya BenklyanՆադեժդա Բենկլյան
Надежда Бенклян - Sputnik Արմենիա
Նադեժդա Բենկլյան

- Ի՞նչն եք ավելի շատ սիրում` երկի՞նքը, թե՞ երկիրը։

— Լավ հարց էր։ Ես երբեք այդ մասին չեմ մտածել։ Գիտե՞ք` երկինքը ռոմանտիկա է, գեղեցկություն, չսիրել հնարավոր չէ։ Երկնքում ես ինձ շատ լավ եմ զգում, հասկանում եմ, որ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։ Երբ ես տեսություն էի ուսումնասիրում համալսարանում, ամեն ինչ լավ էր, ես ամեն ինչ հեշտ էի սովորում, բայց մտածում էի, թե ինչ եմ զգալու, երբ մեծ ինքնաթիռ նստեմ։ Մտածում էի` արդյո՞ք չեմ վախենա, բոլորս էլ մարդ ենք և նախապես չենք կարող իմանալ, թե որ պահին ինչպես կարձագանքենք։ Եվ երբ ես իրականացրի առաջին, երկրորդ, երրորդ չվերթը, համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Իզուր չեմ պայքարել և իզուր չեմ անցել բոլոր այդ դժվարությունների միջով։ Արժեր։

Լրահոս
0