ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երեկ երեկոյան Ջերմուկում տրակտորն ընկել է ձորը, վարորդը մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Օգոստոսի 14-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Վահրամ Ե., ծնված 1968 թ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 10 մ կողաշրջվել հարակից ձորակը:
Փրկարարները տրակտորից դուրս են բերել Վահրամ Ե.-ի դին:
Վթար Երևան–Սևան ճանապարհին. «Օպելի» ու «ԿամԱԶ»–ի վթարից վարորդներից մեկը տեղում մահացել է