00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը չգիտի` կանեփը թմրանյութ է, թե դեղ. ամերիկահայի խնդիրները հայրենիքում

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցУборка зерна культурной конопли
Уборка зерна культурной конопли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար Ռուբեն Մկրտչյանը երկար տարիներ ԱՄՆ–ում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրներում զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ ու մշակմամբ։ Կանեփի այդ տեսակից յուղ են ստանում, որը բավական թանկ արժե, և օգտագործում բժշկության տարբեր ճյուղերում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Գործարարն ԱՄՆ–ից, որը Հայաստանում որոշել է զբաղվել HEMP տեսակի կանեփի (Cánnabis satíva) աճեցմամբ, բախվել է դժվարությունների և խնդիրների ։

Գործարար Ռուբեն Մկրտչյանը երկար տարիներ ԱՄՆ–ում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրներում զբաղվել է արդյունաբերական կանեփի աճեցմամբ ու մշակմամբ։ Այդ տեսակից յուղ են ստանում, որը բավական թանկ արժե, այն օգտագործում են բժշկության տարբեր ճյուղերում։

© Photo : kostrezМасло конопли
Ոստիկանությունը չգիտի` կանեփը թմրանյութ է, թե դեղ. ամերիկահայի խնդիրները հայրենիքում - Sputnik Արմենիա
Масло конопли

Հաշվի առնելով գործունեության այս տեսակի առանձնահատկությունը` ընթացիկ տարվա մայիսին Մկրտչյանի «Արմերիկա» ընկերությունը դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` նպատակ ունենալով ստանալ իրավապահների աջակցությունը ցանքատարածքների պահպանման հարցում։ Մկրտչյանի և ընկերության տնօրեն Արմեն Ումրշատյանի խոսքով` ոստիկանությունում նրանց ասել են, որ կանեփ կարող են աճեցնել ու մշակել միայն ոստիկանապետի գրավոր թույլտվությամբ։

«Մենք Օսիպյանին նամակ գրեցինք։ Մի քանի օր անց, մեզ զանգահարեցին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունից և հրավիրեցին իրենց մոտ։ Մենք հանդիպեցինք կառույցի ներկայացուցիչների հետ և պայմանագիր ստորագրեցինք, որի համաձայն ոստիկանությունը ստանձնում է ցանքատարածքների պահպանման պարտականությունը։ Մեզ ասացին, որ տարածքը պետք է ցանկապատված, լուսավորված և մեկուսացված լինի։ Մենք այդ ամենն արեցինք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Ումրշատյանը։

© Photo : Scan«Արմերիկա» ընկերության` Ոստիկանությանն ուղղված նամակների պատճենները
«Արմերիկա» ընկերության` Ոստիկանությանն ուղղված նամակների պատճենները - Sputnik Արմենիա
1/5
«Արմերիկա» ընկերության` Ոստիկանությանն ուղղված նամակների պատճենները
© Photo : Scan«Արմերիկա» ընկերության` Ոստիկանությանն ուղղված նամակների պատճենները
«Արմերիկա» ընկերության` Ոստիկանությանն ուղղված նամակների պատճենները - Sputnik Արմենիա
2/5

3/5

4/5

5/5

Իրավապահների կողմից «դոբրոն» ստանալով` ընկերությունը որոշում է հողատարածք վարձել երեք` Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Բոլոր բյուրոկրատական ընթացակարգերն անցնելու հետո ընկերության ղեկավարությունը արտասահմանից ներմուծում է HEMP տեսակի կանեփի սերմեր և սկսում ցանել դրանք։ Մեր զրուցակիցը, պնդում է, որ ընդհանուր առմամբ ներմուծվել է 170 հազար դոլարի սերմ։

Մկրտչյանի խոսքով` նրանք որոշել են, որ երբ սերմերը հասնեն, նմուշներ փորձաքննության կուղարկեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա։

Пистолет - Sputnik Արմենիա
Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում

«Սակայն օգոստոսի 4-ին մեզ մոտ հանկարծակի եկան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։ Նրանք սկսեցին ոչնչացնել պլանտացիաները։ Սկիզբում`Արարատի մարզում. մենք հանդիպեցինք նրանց հետ, համոզեցինք ձեռք չտալ ցանքատարածություններին, ցույց տվեցինք պետական անվտանգության վարչության հետ ստորագրած փաստաթղթերը։ Համոզեցինք։ Սակայն այնուհետև նմանատիպ գործողություններ սկսեցին իրականացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Նույնիսկ քրեական գործ հարուցեցին», – պատմում է Ումրշատյանը։

Ինչպես պնդում է ընկերության տնօրենը, հոգեմետ նյութերի պարունակությունը բույսի այս տեսակի մեջ կազմում է 0,3%, ինչը որևէ հիմք չի տալիս այն թմրանյութ համարել։ Սակայն իրավապահ մարմինները դեռ անսասան են իրենց որոշման մեջ։

«Որևէ կրիմինալ մեր գործողություններում չկա։ Մենք ունենք բոլոր փաստաթղթերը, կա ոստիկանության ղեկավարության կողմից համապատասխան թույլտվությունը, սակայն այդ գերատեսչության առանձին կառույցները ոչ մի կերպ դա տեսնել ու հասկանալ չեն ցանկանում», – ասում է Ումրշատյանը։

Չկա ասֆալտ, չկա ներդրում. Չկալովկա գյուղի ապագան ՀՀ կառավարության ձեռքում է

Ռուբեն Մկրտչյանն իր հերթին նկատում է, որ իրենց արտադրանքը շատ պահանջված է աշխարհում, կանեփի յուղի մեկ լիտրը համաշխարհային շուկայում 1.5-2 հազար դոլար արժե։ Ընդ որում, մեկ լիտր յուղը ստացվում է պլանտացիայի 10 քմ–ից ստացված կանեփից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ օգուտ կարելի է քաղել պլանտացիայի մի քանի հեկտարից։

Армяно-грузинская граница. КПП Баграташен - Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը պնդում է` մաքսավորները գործել են օրենքով, գործարարը մեղադրում է, որ իրեն ծեծել են

«Եթե մեզ թույլ տան նորմալ աշխատել, ապա մեր բիզնես–նախագիծը շատ արդյունավետ կլինի», – ասում է Մկրտչյանը։

Ընկերության ներկայացուցիչներին լսելով և ծանոթանալով համապատասխան փաստաթղթերին (ոստիկանության հետ կնքած պայմանագրի պատճեն, ինչպես նաև ընդարձակ բիզնես–պլանը` բոլոր ցուցանիշներով, գտնվում է խմբագրության տնօրինության տակ)` մենք դիմեցինք ոստիկանություն` մեկնաբանություններ ստանալու համար։ Ուժային կառույցի մամուլի ծառայությունում մեզ սկզբում խնդրեցին ժամանակ տալ իրենց իրավիճակն ուսումնասիրելու համար։ Մի քանի ժամ անց, մենք կրկին կապ հաստատեցինք նրանց հետ։ Ոստիկանությունում հայտարարեցին, որ իրավապահ մարմինների բոլոր գործողություններն (ցանքատարածությունների վերացման) օրինական բնույթ են կրել։ Մեր պատասխան հարցին, իսկ ինչ կասեք պլանտացիաների պահպանման մասին պայմանագրի մասին, գերատեսչությունում ավելացրեցին. «Այլ մեկնաբանություն չունենք»։

Ընկերության ղեկավարությունը հանդիպել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատակիցների հետ, մանրամասն ներկայացրել գաղափարի էությունը։ Նրանց պատասխանել են, որ եթե իրավապահ մարմինների հետ նրանք խնդիր չունեն, կառավարությունում որևէ խոչընդոտ չեն տեսնում։ Ցանքատարածությունների ոչնչացման փորձից հետո մենք կապ հաստատեցինք Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ։ Նա նշեց, որ սովորական քննարկում է եղել։ «Մենք նրանց բացատրում էինք, որ փոխվարչապետի գրասենյակը տվյալ իրավիճակում գործառույթներ չունի։ Մենք բիզնես–նախագծերի հաստատմամբ չենք զբաղվում», – նշեց Հունանյանը։

Ուկրաինացի գործարարը 10 միլիոն դոլար է շորթել Լիոնում Հայաստանի հյուպատոսից

Դեռ հայտնի չէ, ինչ հանգուցալուծում կստանա գործարարների պայքարը ոստիկանության «հողմաղացների» դեմ։ Ամեն դեպքում, չէինք ցանկանա ստեղծվեր մի իրավիճակ, որի դեպքում հերթական գործարարը որոշում է Հայաստանում փակել իր բիզնեսը։

Լրահոս
0