00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում

© Sputnik / Dmitrii PisarenkoПистолет
Пистолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն շարունակում է ներկայացնել իր տպավորությունները Կալիֆոռնիայում մեր հայրենակիցների կյանքի մասին։

Դա կոչվում է «գյուղատնտեսություն»։ Բայց դժվար է պատկերացնել, որ Կալիֆոռնիայի միջին տարիքի բարեկեցիկ հայերը համատարած տարվել են ծանր գյուղացիական աշխատանքով և տեղի շուկաներում իրացնում են սմբուկ։ Նրանք բուսաբույծներ են։

Дмитрий Писаренко и Владимир Назарян - Sputnik Արմենիա
«Վրեմյայից» առաջ և հետո, կամ ինչպես հայ լրագրողը խեցեգործ դարձավ ԱՄՆ–ում

Մարիխուանայի օրիկանացումով մոտիվացված՝ նրանք կանեփ են աճեցնում։ Օրինական զբաղմունքի համար անհրաժեշտ է գնել լիցենզիա և հարկեր վճարել։ Փոխարենը կարելի է համարձակորեն թփեր աճեցնել ընդարձակ ցանքատարածություններում՝ օգտվելով անվճար թեժ արևից և լավ գնով բերքը մեծածախ հանձնել պետությանը։

Բայց կարելի է նաև այլ կերպ։ Առանց հարկերի և լիցենզիաների։ Դրա համար ձեռք են բերվում կից կառույցներ ունեցող տներ և ավտոտնակների Կալիֆոռնիայի առանձին բնակավայրերում, որտեղ թաքուն զարգանում է կանեփի անօրինական բիզնեսը։ Լինում է, որ անշարժ գույքը ձեռք են բերում լեռնային խուլ տեղանքում՝ այն հիմնավորմամբ, որ այստեղ հազիվ թե հասնեն ոստիկաններ։ Հաճախ նման ռանչոներում լինում են կատվառյուծներ և կոյոտներ, որոնք ստիպում են տերերին միշտ զենք ունենալ իրենց մոտ։ Sputnik Արմենիայի հեղինակը ԱՄՆ-ում պատահականորեն ծանոթացել է նման ձեռնարկատերերից մեկի հետ, տեսել նրա տնտեսությունը և փորձել հասկանալ այդ գաղտնի բիզնեսի մեխանիզմը։

Ընդհատակյա ՊԼԱՆտատորները

Մանուկ Գրիգորյանը (անունը և ազգանունը փոխված են) ասում է, որ նա այդքան փող չունի, որպեսզի օրինական կերպով վարի բիզնեսը, ուստի նրա համար ավելի ձեռնտու է թաքուն կանեփ աճեցնելը։ Այդ նպատակով նա և իր երկու գործընկերները հիփոթեքով երկու առանձնատուն են գնել Կալիֆոռնիայի հարավում։ Իմաստն այն է, որ դա մասնավոր սեփականություն է, և նա իրավունք ունի իր հողի վրա աճեցնել այն ամենը, ինչ ուզում է։

© Sputnik / Dmitrii PisarenkoԿանեփի քողարկված պլանտացիայում
Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում - Sputnik Արմենիա
Կանեփի քողարկված պլանտացիայում

«ԱՄՆ-ի օրենքները զարմանալիորեն հակասական են։ Երբ ես այստեղ հաստատվեցի, շերիֆը խորհուրդ տվեց ինձ․ ավելի լավ է կրակելով սպանել, քան վիրավորել նրան, ով կհայտնվի քո տարածքում և կսպառնա քո կյանքին ու ունեցվածքին։ Այլապես տուժածը կարող է հայց ներկայացնել և պարտավորեցնել դատարանի միջոցով վճարել իր բուժման համար բանտում և դրանից հետո», - ասում է Մանուկը։

Старый телефон  - Sputnik Արմենիա
Վերմակի տակ երգող Սեյրանյանը. ինչպես էր երևանցի գիտնականը փող հայթայթում հեռախոսով

Նրա փոքր պլանտացիաները ոչ թե արևի տակ են, այլ տանիքի: Ավտոտնակում և հյուրերի համար նախատեսված տանը գիշեր-ցերեկ վառվում են արհեստական լուսավորության վառ լամպերը։ Թփերը ձգվում են դեպի առաստաղը։ Բայց լույսը դրսից չի երևում։ Մանուկն ըստ ժամանակացույցի քիմիկատներով պարարտացնում է հողը և լիակատար անհեթեթություն համարում զրույցներն այն մասին, որ պետք է դասական երաժշտություն միացնել, որպեսզի բույսերն ավելի լավ աճեն։«Այստեղ չկա և երբեք չի եղել էլեկտրականություն։ Մարդիկ հզոր գեներատորներ են պահում և սոլյարկա են գնում։ Հետո էլ գազ են լցնում բալոնների մեջ՝ խոհանոցում օգտագործելու համար։ Բնակարանները ջեռուցում են սոլյարկայով, գազով և փայտով», - պատմում է նա։

Շուտով դարպասի մոտ լսվում է վառելիքով ավտոցիստեռնի ազդանշանը։ Մանուկը դիմավորում է երկար սպասված հյուրին։ Վարորդը նույնպես հայ է, Երևանից է։ Տարաները լցնում է վառելիքով՝ տան և պլանտացիաների էներգամատակարարման համար։ Մանուկը բացատրում է․ միգուցե առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ 21-րդ դարում ամերիկյան գյուղում չկան էլեկտրահաղորդալարեր, բայց մյուս կողմից իրենց բիզնեսի համար դա անվտանգ է։ Ոստիկանությունն ուշադիր ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի ծախսը կասկածելի ռանչոներում։ Եթե հաշիվները գերազանցում են միջին ցուցանիշները, ապա դա կարող է ոստիկանների «այցի» առիթ դառնալ։ Գյուղերի վրա մշտապես պտտվում են ուղղաթիռներ, որոնք վերևից հսկում են։ Ուսումնասիրվում են բոլոր կասկածելի սարքերը։

© Sputnik / Dmitrii PisarenkoԿանեփի քողարկված պլանտացիայում
Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում - Sputnik Արմենիա
Կանեփի քողարկված պլանտացիայում

«Մենք մի քանի տասնյակ բույսեր ունենք, որոնք որակյալ բերք են տալիս։ Մի լամպը նախատեսված է չորս թփի համար։ Մյուսները փորձում են տնտեսել և տաքացնում են մինչև ինը թուփ։ Ուստի նրանց արտադրանքը որակով և գնով զիջում է իմ ապրանքին», - պատմում է Մանուկը։

Նրա խոսքով՝ անօրինական շուկայում բերքի արժեքը տատանվում է մեկ ֆունտի դիմաց (մոտավորապես 450 գրամ) 1500-2300 դոլարի միջև։ Վճարում են կանխիկ գումարով։ Բայց արտադրողները դեմքով չեն ճանաչում գնորդներից ոչ մեկին։ Արտադրանքը և գումարը ձեռքից ձեռք են անցնում։

«Ես չեմ իրացնում, ուստի լուրջ ռիսկեր չեմ տեսնում իմ գործի մեջ։ Ինձ՝ որպես ԱՄՆ-ի քաղաքացու, կարող է սպառնալ տուգանք անօրինական գյուղատնտեսական գործունեության համար։ Այսինքն, ընդամենը «թաթիկիս կհարվածեն»։ Իսկ եթե ես անօրինական միգրանտ լինեի, ապա հետևանքները լուրջ կլինեին», - ասում է Մանուկը։

Նրա արտադրանքի ծավալները մեծ չեն, և նա վստահ է, որ իր նմաններին նահանգում, որտեղ մարիխուանան օրինականացված է, առայժմ չեն նկատում։ Դրանով էլ բացատրվում է անօրինական կանեփ աճեցնելու բումը։ Նրա համար առայժմ այդքան սարսափելի չեն խնդիրներն օրենքի հետ, որքան հանդուգն մրցակիցների ակտիվությունը։ Այդ վայրի տեղանքում ամռանը հայտնվում է կանեփի հսկա պլանտացիաներ։

© Sputnik / Dmitrii PisarenkoԿանեփի քողարկված պլանտացիայում
Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում - Sputnik Արմենիա
Կանեփի քողարկված պլանտացիայում

Եթե նման մրցակիցներին հաջողվում է ոստիկանությունից թաքցնել իրենց թփերը մինչև բերքահավաքը, ապա անօրինական շուկայում հայտնվում են արտադրանքի ահռելի խմբաքանակներ։ Այդ պատճառով ապրանքի գներն ընկնում են։

Թնդանոթներ կատվառյուծների և կոյոտների համար

Շարժվում ենք դեպի երկրորդ կետը։ Այստեղ բերքահավաքն արդեն ավարտվել է։ Թփերը նման են աշնանային ծառերի տխուր մանրանկարների՝ առանց թափված տերևների։ Մանուկը ցույց է տալիս երկու փաթեթ և պատմում, որ իր արտադրությունն անթափոն է։

«Այս ամենից քամում են կանեփի յուղ։ Տնտեսության մեջ շատ օգտակար բան է», - ասում է նա։

Մանուկը հաղորդագրություն է ստանում մեսինջերով։ Հարևան ամերիկուհին գրում է վտանգի մասին․ կատվառյուծները գիշերն իջել են լեռնային անտառներից, սատկացրել բնակիչներից մեկի շանը։ Հետո ուղարկում է տան բակում գիշատիչների լուսանկարներ, որոնք արվել են բջջային հեռախոսով։

© Sputnik / Stringer Կատվառյուծը (փումա) կալիֆոռնիացիներից մեկի տան բակում
Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում - Sputnik Արմենիա
Կատվառյուծը (փումա) կալիֆոռնիացիներից մեկի տան բակում

«Գնանք, ցույց տամ մեր թնդանոթները», - ասում է Մանուկը և տանում տուն։

Дмитрий Писаренко в США - Sputnik Արմենիա
Ինչպես ռուսը հայտնվեց Ամերիկայում և հասկացավ, թե ինչու է իրեն պետք հայերենը

Ընդհատակյա պլանտատորների զինանոցում տարբեր տրամաչափի թանկարժեք ատրճանակներ են, որսորդական հրացաններ, M16 հրացան և նույնիսկ թմբուկավոր ատրճանակ։ Նա ասում է, որ եթե Արցախում պատերազմ սկսվի, նա իր զենքերով կգա օգնության։

«Սա իմ օրինական սեփականությունն է։ Ես իրավունք ունեմ դուրս բերել իմ զենքը երկրից։ Ավելի բարդ է այն ուրիշ երկիր մտցնելը։ Բայց կարծում եմ, որ Հայաստանի համար արտակարգ իրավիճակում դա խնդիր չի լինի», - ասում է Մանուկը։

Նրա խոսքով՝ բոլոր տեղացիները տեղաշարժվում են միայն զենքով։

9 մմ տրամաչափի ատրճանակը նա միշտ պահում է մեքենայի մեջ և բարձի տակ, երբ պառկում է քնելու:

Մանուկի տանը շոգ է, օդորակիչը փչացել է։ Բայց նա չի բացում դռներն ու պատուհանները։ Ասում է, որ պատրաստ է սպանել վայրի գազաններին, հենց դրանք հայտնվեն, իսկ ահա արյունարբու ամերիկյան միջատները չեն վախենում Կալիֆոռնիայի հայերի թնդանոթներից։

Լրահոս
0